Միայն նախագահ Պուտինը կարող է վերջ դնել այս պատերազմին․ Իտալիայի նախկին վարչապետ
Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագին կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելը միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի իրավասությունն է: Այս մասին նա ասել է Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, դժվար է խոսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման մասին, սակայն վերջին շրջանում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել. կապի ուղիներն ավելի բաց են դարձել, Չինաստանն ավելի ակտիվ ներգրավվել է բանակցությունների կառուցման մեջ։
«Բայց միայն նախագահ Պուտինը կարող է վերջ դնել այս պատերազմին»,- ասել է Իտալիայի նախկին վարչապետը: