Ուկրաինան ամիսներ անց միայն կսկսի օգտագործել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը
Ուկրաինա ուղարկված ամերիկյան զենիթահրթիռային Patriot համակարգերը շուտով չեն կարողանա օգտագործվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Այս մասին հայտնում է Newsweek-ը։
Ամերիկացի պաշտոնաթող գեներալ Մարկ Հերթլինգը հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականներին անհրաժեշտ են ամիսների վերապատրաստում, որն անհրաժեշտ է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի շահագործումը սկսելու համար:
Նա նաեւ հավելել է, որ այդ զենքերը չեն կարողանա պաշտպանել Ուկրաինայի ողջ տարածքը։