Կառլ III առաջին սուրբծննդյան ուղերձը ձայնագրել է Եղիսաբեթ II-ի թաղման վայրից
Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ III-ը ձայնագրել է ազգին ուղղված Սուրբ Ծննդյան առաջին ուղերձը Վինձոր ամրոցի Սուրբ Գեորգի մատուռում՝ Եղիսաբեթ II-ի թաղման վայրում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Նշվում է, որ բրիտանացիները Չարլզ III-ի առաջին սուրբծննդյան ուղերձը կտեսնեն դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ին։
Նկարահանումների ժամանակ արված լուսանկարում Մեծ Բրիտանիայի թագավորը հայտնվել է կապույտ վանդակավոր բաճկոնով՝ գրպանում թաշկինակով, սպիտակ վերնաշապիկով և կոստյումին համապատասխան ծաղկավոր փողկապով։ Թագավորական փորձագետների կարծիքով՝ Եղիսաբեթ II-ի որդու տեսքը պետք է դիտարկել որպես հարգանքի տուրք մորը, ով կարծում էր, որ մարդկանց իրենց հավատալու լավագույն միջոցը տեսնելն ու վառ հագնվելն է։
Հատկանշական է, որ Կառլ III-ն առաջին սուրբծննդյան ուղերձը ժողովրդին կհնչեցնի կանգնած, իսկ Եղիսաբեթ 2-րդը դա արել է Բուքինգհեմյան պալատում նստած։