Հարյուրավոր արցախցիներ պահանջում են բացել Արցախը Հայաստանին և աշխարհին կապող կյանքի ճանապարհը. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)
Հարյուրավոր արցախցիներ Ստեփանակերտից շարժվում են Շուշի, պահանջով՝ բացել Արցախը Հայաստանին և աշխարհին կապող կյանքի ճանապարհը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ հրապարակելով տեսանյութ։
«Արցախի իմ սիրելի' հայրենակիցներ, գիտեմ` ի՜նչ ծանր շրջան ենք անցկացնում։
Ձեզ հետ եմ, և միասին անցնելու ենք նաև այս փորձությունը»,- գրել է նա։