Բորելը և Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի փակումից հետո ԵՄ ներկայության անհրաժեշտությունը տարածաշրջանում
Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկվել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի և մարդասիրական մուտքի անհրաժեշտությունը։ Այս մասին ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է Թվիթթերի իր էջում։
«Կառուցողական հեռախոսազրույց՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկել ենք Լաչինի միջանցքի փակումից հետո տարածաշրջանում ԵՄ ներկայության անհրաժեշտության հարցը, կայունության պահպանման կարևորությունը և Լաչինի միջանցքի փակումից հետո ԵՄ ներկայության անհրաժեշտությունը տարածաշրջանում»,– գրել է նա։