Արցախցու կամքն է որոշելու ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի և ողջ հայ ժողովրդի ճակատագիրը. Իշխանյան
Վաղը, դեկտեմբերի 25-ին Արցախի հերոս ժողովուրդը համաժողովրդական հանրահավաք կանցկացնի։ Վստահ եմ, որ հանրահավաքում հնչող ելույթներն ու կոչերն ուղղված են լինելու էլ ավելի ամրապնդելու արցախցու ոգին, կամքն ու համառությունը։ Այո՛, այսօր արցախցու կամքն է որոշելու ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի և ողջ հայ ժողովրդի ճակատագիրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«ԱՐՑԱԽՆ ՈՒ ՄԵՆՔ
Վաղը, դեկտեմբերի 25-ին Արցախի հերոս ժողովուրդը համաժողովրդական հանրահավաք կանցկացնի։ Վստահ եմ, որ հանրահավաքում հնչող ելույթներն ու կոչերն ուղղված են լինելու էլ ավելի ամրապնդելու արցախցու ոգին, կամքն ու համառությունը։ Այո՛, այսօր արցախցու կամքն է որոշելու ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի և ողջ հայ ժողովրդի ճակատագիրը։
Բայց․․․Ինչպես ս․թ․ հոկտեմբերի 30-ին, այնպես էլ վաղը, Հայաստանում չեն պատրաստվում աջակցության հանրահավաք կազմակերպել Երևանում։
Հա՜, մոռացել էի, շուտով Նոր տարի է, տոնածառ, նվերներ, խոզի բուդ, կենացներ․․.»,- գրել է Ավետիք Իշխանյանը: