Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի ռազմավարական օդանավակայանին
Ուկրաինայի զինված ուժերը կրկին գրոհել են Էնգելս քաղաքի մերձակայքում գտնվող ռազմավարական օդանավակայանի ուղղությամբ։
Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով տեղի հասարակությանը, հայտնում են նաև պայթյունների մասին օդակայանի մոտ, որտեղ տեղակայված է հեռահար ռազմավարական ավիացիան, որը մեծ հեռավորությունից ռմբակոծում է Ուկրաինան թեւավոր հրթիռներով:
Հիշեցնենք, որ սա երկրորդ հարվածն է այս օդանավակայանին։
Դեկտեմբերի 5-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է ռուսական երկու ռազմական օդանավակայաններում պայթյունների մասին։ Օդանավակայանները հարձակման են ենթարկվել անօդաչու թռչող սարքերի միջոցով, ինչի հետևանքով երեք զինծառայող է զոհվել։