Ռուսաստանը չի պատրաստվում բանակցել Զելենսկու պայմաններով
Ռուսաստանը չի մերժում Ուկրաինայում քաղաքական կարգավորման հնարավորությունը, սակայն Մոսկվան չի պատրաստվում խոսել այն պայմաններով, որոնք առաջադրում է Կիևը։ Այս մասին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Չնայած Ռուսաստանը չի մերժում բանակցությունների և հակամարտության քաղաքական կարգավորման տարբերակը, մենք չենք պատրաստվում խոսել ուկրաինական ղեկավարության կողմից առաջադրված պայմանների շուրջ»,- ընդգծել է Գալուզինը։
Գալուզինը անընդունելի է անվանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկները, որոնց կատարման դեպքում նա, իբր, պատրաստ է զինադադարի Ռուսաստանի հետ։