Կոսովոյի ոստիկանանները հարձակվել են Կոսովոյի հյուսիսում գտնվող սերբերի վրա
Կիրակի՝ դեկտեմբերի 25-ի երեկոյան, Կոսովոյի ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակվել են Կոսովոյի հյուսիսում գտնվող սերբերի վրա, հաղորդում են սերբական լրատվամիջոցները։
Դեպքից հետո Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը խորհրդակցություններ է անցկացրել վարչապետ Անա Բռնաբիչի և երկրի զինված ուժերի հրամանատարության հետ։
Սերբիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Միլան Մոյսիլովիչը հայտարարել է, որ իրավիճակը Կոսովոյի հյուսիսում բարդ է։
«Ներկայումս ճանապարհին եմ, գնում եմ Ռասկա: Ամեն դեպքում, սերբական բանակին և ինձ՝ որպես գլխավոր շտաբի պետի, առաջադրանքները հստակ են և ամբողջությամբ կիրականացվեն: Իրավիճակը բարդ է։»,- ասել է Մոյսիլովիչը։