Թուրք պաշտոնյան քննադատել է հակաադրբեջանական հայտարարություններ անող երկրներին
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը քննադատել է որոշ երկրների հակաադրբեջանական հայտարարությունները։
«Ինչպես միշտ, ոչ օբյեկտիվ հայտարարություններ են հնչում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ 30 տարի մենք չենք լսել ոչ երկրների, ոչ էլ միջազգային կազմակերպությունների ձայնը, որոնք ներգրավված են Ղարաբաղի հարցի լուծման առաքելության մեջ։ Ուստի հիմա նման կարծիքներ հնչեցնողներին հարցնում ենք՝ ինչի՞ մասին էիք մտածում մինչ այժմ», -թուրք նախարարի խոսքերն է մեջբերում Anadolu-ն։