Մենք պետք է վերադառնանք «Արևմտյան Ադրբեջան». Ադրբեջանում շարունակում են ապրել պատրանքներով
Հայաստանը պետք է ճանաչի նաև Արևմտյան Ադրբեջանից բռնագաղթված մեր հայրենակիցների տարածքում ապրելու իրավունքը և երաշխավորի նրանց անվտանգությունը։ Այս մասին ասել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի խորհրդի անդամ Նազիմ Մուստաֆան:
Նրա խոսքով` իբր Արևմտյան Ադրբեջանի տարածքում եղել է 499 գյուղ, որտեղ ժամանակին ադրբեջանցիներ են ապրել։
Նա նաև հայտարարել է, որ իբր միայն «Արևմտյան Զանգեզուրում» են ադրբեջանցիները ապրել 70-ից ավելի գյուղերում, ինչպես նաև Սևանա լճի ավազանում, իսկ այսօր հայերը հաստատվել են Արևմտյան Ադրբեջանի 734 գյուղերում, որտեղ ժամանակին ապրել են ադրբեջանցիներ։