ԱՄՆ-ն տեղյակ է, որ ծայրահեղականները կարող են Նոր տարվա գիշերը հարձակվել ամերիկացիների վրա Իսլամաբադում. դեսպանատուն
Պակիստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում ավելի մեծ զգուշություն ցուցաբերել երկրում իրենց դեմ ահաբեկչական հարձակման հնարավոր սպառնալիքի ֆոնին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ինչպես հայտնել են Իսլամաբադում Վաշինգտոնի դեսպանատանը, ամերիկացի դիվանագետներն առաջարկ են ստացել չլքել դիվանագիտական ներկայացուցչության տարածքը Սուրբ Ծննդյան տոների ժամանակ։
«Միացյալ Նահանգները տեղյակ է տեղեկատվությանը, որ ծայրահեղականները կարող են Նոր տարվա գիշերը հարձակվել ամերիկացիների վրա Իսլամաբադում»,- հայտնել են դիվանագիտական առաքելությունից։
Պակիստանում ամերիկացիների համար հնարավոր վտանգի մասին տեղեկությունը հայտնվել է Իսլամաբադում դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած ահաբեկչության ֆոնին։