Չինաստանում շատերը կարծում են, որ Արևմուտքն անարդարացի է վարվել Ռուսաստանի հետ. Global Times
Չինաստանում շատերը կարծում են, որ հավաքական Արևմուտքն անարդար քաղաքականություն է վարել Ռուսաստանի, այդ թվում՝ Ուկրաինայի նկատմամբ։ Դա վաղ թե ուշ կարող է տեղի ունենալ Թայվանում, գրում է Global Times-ը՝ վկայակոչելով վերլուծաբաններին։
Չինաստանի Ժողովրդական համալսարանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Վան Յիվեյի խոսքով՝ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցներն ուկրաինական հակամարտության հենց սկզբից պնդում էին, որ Թայվանը կարող է դառնալ հաջորդ Ուկրաինան։ Սրա պատճառով չինացիները սկսեցին վախենալ, որ Արևմուտքն իրենց երկրի հետ կանի նույնը, ինչ արեց Ռուսաստանի հետ:
Այս ֆոնին, նշում է թերթը, շատ չինացիներ ավելի ու ավելի շատ ընդհանուր շահեր են գտնում Չինաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև։ Երկու երկրի համագործակցությունը զբոսաշրջության, առևտրի, ներդրումների ոլորտներում կարող է բազմաթիվ հնարավորություններ տալ տնտեսական զարգացման համար, գրում է հոդվածի հեղինակը։