Հնդկաստանը Չինաստանի և Պակիստանի հետ սահմանին կտեղակայի 120 Pralay բալիստիկ հրթիռ
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հավանություն է տվել մոտ 120 Pralay բալիստիկ հրթիռների գնմանը, որոնք նախատեսվում է տեղակայել Պակիստանի և Չինաստանի հետ սահմաններին։
Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Գործակալությունը հիշեցրել է, որ Pralay «երկիր-երկիր» բալիստիկ հրթիռը կարող է խոցել թիրախները 150-ից 500 կիլոմետր հեռավորության վրա և կրել 350-ից 700 կիլոգրամ կշռող մարտագլխիկ։