Գրիգոր Մինասյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 26-ին ստորագրել է հրաման, համաձայն որի՝ Գրիգոր Մինասյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Գրիգոր Մինասյանին նշանակել արդարադատության նախարար»:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: