ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները
Դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում կայացնելով ԲԴԽ-ն չփաստեց արդարադատության մահը Հայաստանում։ Դա փաստված է արդեն վաղուց։ Այս մասինֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:
«Բայց Ռուբեն Մելիքյանին հարվածելու համար, այն էլ շիտակ ու հայրենանվեր գործունեության համար, դադարեցնել նրա կնոջ լիազորությունները, անբարոյականություն է։ Իսկ անբարոյականությունը ցմահ խարան է։
Այս խարանի տակ մնացին նաև Աննա Փիլոսյանի կարգապահական վարույթի առիթ ու պատճառ դարձած փաստաբանները, ովքեր Ռուբեն Մելիքյանի արդար գնահատականին ուղիղ պատասխանել անկարող, ընտրեցին նրա ընտանիքին խփելու տարբերակը։
Շնորհավորում եմ Աննա Փիլոսյանին։ Աստված բոլորիս մեր սրտով տա»,-գրել է նա։