Եթե չլինի այս ապիկար ղեկավարությունը, ապա մենք Արցախի հարցը լուծելու հասարակ ճանապարհ ունենք․ Հրանտ Բագրատյան
Եթե չլիներ ՀՀ այս ապիկար ղեկավարությունը, ապա մենք Արցախի հարցը լուծելու հասարակ ճանապարհ ունենք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Հրաշալի հանրահավաք էր Ստեփանակերտում։ Եթե չլիներ ՀՀ այս ապիկար ղեկավարությունը, ապա մենք Արցախի հարցը լուծելու հասարակ ճանապարհ ունենք»,-գրել է նա։
Դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմահազարանոց հանրահավաք անցկացվեց` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացելու պահանջով, որը փակ է արդեն 2 շաբաթ: Արցախը կանգնած է հումանիտար աղետի շեմին: