Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծե ծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է
Մամուլ

«Տնտեսական փուչիկները կարող են պայթել. հակասական, ռիսկային և իռացիոնալ աճի 2022-ը». փորձագետ

«Փաստ» օրաթերթը գրում է

2022 թվականը տնտեսության տեսանկյունից բավականին հակասական, ռիսկային և իռացիոնալ աճի տարի էր: Այս կարծիքին է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը, որի հետ զրույցում ամփոփել ենք անցնող տարվա տնտեսական ցուցանիշները, ռիսկերն ու մարտահրավերները:

«Հայաստանի ներտնտեսական իրողությունները, ինչպես նաև արտաքին անվտանգային խնդիրները, ռուս-ուկրաինական զարգացումները տարեսկզբին որևէ լավատեսական կանխատեսումների հիմք չէին տալիս: Ավելին, Հայաստանի տնտեսության առջև ծառացած մարտահրավերների թիվն ավելացավ: Ու չնայած ռիսկերի ու մատահրավերների շարունակական պահպանմանը, որոնք այսօր ևս կան, այնուամենայնիվ, մակրոտնտեսական ցուցանիշների բավականին դրական միտում ունենք: Այդ աճերը բացառապես հենց արտաքին գործոններով էին պայմանավորված. ունեցանք օտարերկրացիների անկանխատեսելի հոսքեր, որոնք և ապահովեցին այդ աճը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Լիլիա Ամիրխանյանը:

Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ աճեր են գրանցվել ոչ արտահանելի ուղղություններում, ինչպիսիք առևտրի, ծառայությունների, շինարարության ոլորտներն են. «Մակրոտնտեսական ցուցանիշների նման պատկերը մի կողմից լավ է, բայց մյուս կողմից լրացուցիչ մարտահրավեր է ստեղծում: Աճերը, ցավոք, չեն վերաբերում արտահանելի հատվածին, մինչդեռ իրական տնտեսությունում հենց այդ հատվածն է ցույց տալիս տնտեսության որակական աճը, որակական փոփոխությունը: Բացի այդ, հենց արտահանելի հատվածն է հետագայում ապահովում տնտեսության երկարաժամկետ ու կայուն եկամուտները: Այո, այսօր վերոնշյալ արտաքին գործոնները ֆինանսական, կապիտալի մեծ ներհոսք են ապահովում, բայց որևէ երաշխիք չկա, որ այդ գործոնները հետագայում ևս կպահպանվեն: Այս տեսանկյունից սա լրացուցիչ մարտահրավեր է: Մյուս մարտահրավերը մեր տնտեսության որոշ ճյուղերում առաջացած գերտաքացման վտանգն է»:

Այս համատեքստում օրինակ բերելով շինարարության ոլորտը՝ մեր զրուցակիցը հավելեց. «Շինարարության ոլորտի աճը և աշխուժությունը որոշակի փուչիկ են ստեղծել: Տնտեսական իրական հատվածից ածանցված գերազանց պատկեր է ստեղծվում, մինչդեռ նույն արտաքին գործոնների կտրուկ անկման պարագայում այդ փուչիկը շատ արագ կպայթի: Եվ, առհասարակ, տնտեսական փուչիկները ևս պայթելու հակում ունեն: Կախված նրանից, թե գերտաքացումը ինչ խորություն ունի տնտեսության մեջ, գործոնների անկման պարագայում դա բավականին բացասական հետևանքներ է ունենալու»:

Մեր զրուցակիցը նշեց, որ անցնող տարին տնտեսական առումով առանձնացավ ևս մեկ հանգամանքով: «Խոսքը բանկային ոլորտում արձանագրված շահույթների աճի մասին է: Մյուս կողմից՝ մինչ օրս բանկային տիրույթում կուտակված այդ կապիտալը չի ուղղորդվել դեպի տնտեսություն: Իրական արդյունք ապահովելու համար բանկերում կուտակված միջոցները հատուկ, այդ թվում՝ բանկերին խրախուսող քաղաքականությամբ պետք է դեպի տնտեսություն ուղղորդելու փորձ անել: Մենք իրական արդյունքի, մասնավորապես արտահանելի հավել յալ արժեքի ստեղծման տեսանկյունից բավականին բացասական պատկեր ունենք: Օրինակ են սննդի արդյունաբերության ոլորտում արձանագրված անկումները: Վիճակագրական կոմիտեի ցուցանիշներով, հունվարհոկտեմբերին սննդի ոլորտի գրեթե բոլոր ուղղություններում բավականին լուրջ անկումներ ունենք. մսի արտադրության ծավալները նվազել են 5,6 տոկոսով, թթվասերի արտադրությունը նվազել է 16,4 տոկոսով, նվազել է անգամ հացի արտադրության ծավալը, ինչը տնտեսական աճի ու բնակչության իրական եկամուտների, բնակչության բարեկեցության միջև կապի բացակայության բավականին խոսուն ցուցանիշ է»,-շեշտեց փորձագետը:

Նրա խոսքով, ի սկզբանե կանխատեսելի էր, որ վերոնշյալ գործոնները կխորացնեն սոցիալական խնդիրները: «Բայց ընթացքում տեղի ունեցան զարգացումներ, որոնք օրինակելի քաղաքականության պարագայում կարող էին հակառակ, այսինքն՝ սոցիալական խնդիրները մեղմող պատկեր ստեղծել: Նույն գնաճի համատեքստում օրինակ բերեմ: Դեռ նախորդ տարվանից սկսած գնաճի օբյեկտիվ հիմք ու նախադրյալ ունենք՝ ի դեմս համաշխարհային գնաճային ճնշումների: Բայց բազմիցս ենք խոսել այն մասին, որ Հայաստանում գնաճի պատճառները չեն սկսվում և ավարտվում միայն արտաքին գործոններով: Հայաստանում գնաճի համար բավականին լուրջ ազդեցություն է ունեցել նաև հանրային ծառայությունների սակագների ավելացումը: Դեռ սկզբնական փուլում էր կանխատեսելի, որ այս հանգամանքը դոմինոյի էֆեկտով տնտեսության բոլոր ուղղություններում, այդ թվում՝ արտադրության բոլոր ոլորտներում գնաճի է հանգեցնելու: Գազի, հոսանքի, ջրի սակագների թանկացումներն, անշուշտ, ազդել են վերոնշյալ սննդի արտադրության ու այդ ոլորտում արձնագրված ցուցանիշների վրա»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է դրամի արժևորման միտումներին՝ նա հավելեց. «Առհասարակ, ցանկացած երկրի արժույթ տնտեսության դեմքն է: Դրամի կայունացումը ևս կարող է խոսել դրական էֆեկտների մասին, բայց միայն հավասար և օրինաչափ գործընթացների պայմաններում: Մեզ մոտ ճգնաժամային իրավիճակներում դրամի կայունացումը առաջին հերթին դրամավարկային քաղաքականության՝ անընդհատ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու արդյունք էր: Նաև հարակից այլ գործընթացների՝ արտաքին առևտրային հաշվեկշռում դրամի պահանջակի ավելացման, իրականում դոլարի պահանջարկի թուլացման արդյունք էր: Չի բացառվում նաև սպեկուլ յատիվ գործոնների արդյունքը: Այո, կային գնահատականներ, որ բավականին երկար ժամանակ արժևորված դրամը բավականին լուրջ վնաս է հասցնում արտահանման ոլորտին: Բայց, ընդհանուր առմամբ, դրամի կայունացումը թույլ էր տալիս ունենալ սպասումներ, որ առնվազն ներմուծվող ապրանքների մասով մենք գնաճային ճնշումների մեղմացում և թուլացում կունենանք: Մինչդեռ դրամի կայունացման անգամ ամենապիկում մենք գնաճի որևէ մեղմացում չունեինք նաև ներկրվող ապրանքների մասով»:

Փորձագետի դիտարկմամբ, վերոնշյալ իրողություններից բխող ռիսկերը նվազեցնելու առումով տարվա ընթացքում որևէ քաղաքականություն չի իրականացվել: «Մենք իրականացվող քաղաքականություն չունենք: Նախ՝ ամբողջ տարվա ընթացքում չկային իրական ախտորոշիչ գնահատականներ, թե ինչ է տեղի ունենում տնտեսությունում, որքանով է գնաճն արդարացված կամ ինչ պատճառներով է արդարացված: Ամբողջ տարվա ընթացքում լսել ենք արդարացումներ, որ ամբողջ աշխարհում գնաճ է, ու մեզ մոտ էլ է գնաճ: Իրականությունը ցույց է տալիս, որ եթե անգամ փակ խողովակներով որևէ քաղաքականություն է տարվել, ապա այն շատ անարդյունավետ է եղել, թեպետ քաղաքականության առկայության մասով որևէ լավատեսություն չունեմ՝ հաշվի առնելով նույն գնաճի հետ կապված հրապարակային հայտարարություններն ու գնահատականները: Քաղաքականության լավագույն դրսևորումը անհարկի բարձր գների նկատմամբ վերահսկողության պատշաճ մեխանիզմների կիրառումը կլիներ: Համընդհանուր թանկացումների միտման ֆոնից կարողացել են օգտվել նաև անբարեխիղճ տնտեսվարողները ու գերշահույթներ են ապահովել»,-ասաց Լ. Ամիրխանյանը:

Խոսելով նշվածի ազդեցության մասին ու դիտարկելով աղքատության մակարդակը՝ փորձագետը շեշտեց. «Աղքատության հետ կապված պատկերն ու գնահատականները արդեն իսկ մտահոգող են, որովհետև աղքատության մակարդակն ակնհայտորեն ավելացել է մեր երկրում, ինչի մասին, ըստ իս, կվկայի նաև պաշտոնական վիճակագրությունը: Ընդ որում, մտահոգիչ է այն հանգամանքը, որ ունենք հարաբերականորեն նոր՝ աշխատող աղքատներ կատեգորիան: Այսինքն, խոսքը շատերի մասին է, ովքեր ստանում են կայուն եկամուտ, գործազուրկ չեն, բայց, հաշվի առնելով գնաճի ահագնացող տեմպը, կանգնած են նաև աղքատության նման դրսևորման առաջ: Աղքատության նվազման առումով որևէ դրական կանխատեսում գոնե կարճաժամկետ առումով ինքս չեմ կարող անել, որովհետև նվազագույն աշխատավարձի, նվազագույն կենսաթոշակի բարձրացումները որևէ կերպ համահունչ չեն առկա գնաճին: Շատ մեծ հույս ունեմ, որ գոնե առկա արտաքին գործոնները կպահպանվեն: Մյուս կողմից՝ պետք է չափազանց լավատես լինել՝ մտածելու, որ արդյունավետ քաղաքականություն կիրականացվի, ու նույն արտաքին գործոնների դրական ազդեցությունը կկապիտալիզացվի»:

Նրա խոսքով, ամեն դեպքում, դժվար է որևէ դրական կանխատեսման համատեքստում խոսել տնտեսության միտումների մասին, երբ անվտանգային լրջագույն խնդիր ունենք: «2020 թ. պատերազմի մեկնարկից ի վեր մեր անվտանգային խնդիրները որևէ կերպ չեն թուլացել: Այսօր Արցախի մեր 120 հազար հայրենակիցները շրջափակման մեջ են, տնտեսական, հումանիտար բավականին լուրջ ճգնաժամի առաջ են, ինչը որևէ կերպ առանձնացված կամ տարանջատված չէ Հայաստանի Հանրապետությունից, ՀՀ տնտեսությունից: Այսօր անմիջապես հենց ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ էլ ոտնձգություն կա: ՀՀ-ն ևս արտաքին անվտանգային խնդիրների առաջ է, լուրջ մարտահրավերներ կան: Այս պայմաններում ցանկացած կանխատեսում մի վայրկյանում կարող է զրոյանալ՝ հաշվի առնելով նշված գործոնները, վատագույն սցենարների շարունակականությունը: Իսկ մենք այսօր հենց այս սցենարներին ենք ականատես լինում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում