ԱՄՆ-ում Պուտինի վերջին ելույթում նկատում են բանակցությունների ակնարկ արևմուտքին
Վաշինգտոնի պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի վերջին տեղեկագրի գլխավոր թեման ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեկտեմբերի 25-ի հայտարարություններն են, որոնցում ոմանք բանակցությունների պատրաստակամության ակնարկ են տեսել։
Ինստիտուտը գրում է, որ Պուտինը խոսել է Արևմուտքի հետ Ուկրաինայի ճակատագրի շուրջ բանակցությունների հնարավորության մասին։
Ռուսաստանի ղեկավարը չի խոսել ուղիղ Ուկրաինայի հետ բանակցությունների մասին, իսկ ընդհանրապես Պուտինի խոսքերը վկայում են այն մասին, որ նա դեռ չի համարում Ուկրաինան անկախ գործողությունների ունակ երկիր։