Մայք Փենսը գրանցվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու
Համաձայն Դաշնային ընտրական հանձնաժողով ներկայացված հայտարարության՝ Մայք Փենսը կառաջադրվի ԱՄՆ նախագահի թեկնածու 2024 թվականին, հայտնում է Interfax-ը՝ հղում անելով Sky News-ին։
Հրատարակությունը պարզաբանում է, որ կայքը տեղադրել է փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ Փենսը դիմում է ներկայացրել նախագահական ընտրություններին մասնակցելու իր թեկնածությունն առաջադրելու համար։
Մինչդեռ Փենսի խոսնակ Դևին Օ՛Մալլին ասել է, որ նախկին փոխնախագահը դիմում չի ներկայացրել։
«Նախկին փոխնախագահ Մայք Փենսն այսօր չի դիմել նախագահի թեկնածության համար»,- գրել է նա Twitter-ում։