Սերբիան և Կոսովոն մարտական պատրաստության են բերել իրենց բանակները
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը կարգադրել է բանակը մտցնել լիակատար մարտական պատրաստության։ Նման որոշում են կայացրել նաև Կոսովոյի իշխանությունները, գրում են սերբական լրատվամիջոցները։
Սերբիայի նախագահը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, այս գիշեր հրամայել է Սերբիայի զինված ուժերը հասցնել մարտական պատրաստության ամենաբարձր մակարդակի,- հայտարարել է Սերբիայի պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը։
Նա նաև հայտարարել է, որ նման որոշման պատճառը Կոսովոյի իշխանությունների կողմից Կոսովոյի հյուսիսում սերբերի բարիկադների վրա հարձակման նախապատրաստությունն է։
Սերբական լրատվամիջոցները նշում են, որ Կոսովոն, իր հերթին, նույնպես իր բանակը բերել է առավելագույն պատրաստվածության: