Պելեն արդեն հրաժեշտ է տվել ընտանիքին ու ընկերներին. նրա վիճակը նորից վատացել է
Բրազիլական «Սանթոս» ֆուտբոլային ակումբը, որտեղ ապրում է աշխարհի եռակի չեմպիոն Պելեն, նախապատրաստվում են լեգենդի հուղարկավորությանը՝ մարզադաշտի կողքին տեղադրելով ոսկե դագաղ։
Դա արվում է, որպեսզի յուրաքանչյուր բրազիլացի ու ֆուտբոլասեր գա ֆուտբոլիստին հրաժեշտ տալու։
«Համացանցում հրապարակված կադրերից երևում է, որ մարզադաշտի կողքին վրան է տեղադրվել՝ ոսկե դագաղով»,- գրում են ռուսական լրատվամիջոցները։
Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Պելեի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել և այժմ գտնվում է հիվանդանոցում: Բրիտանացի գործարար, սպորտային կառավարման գործակալության սեփականատեր Ֆրենկ Խալիդը պատմել է, որ Պելեն արդեն հրաժեշտ է տվել ընտանիքին ու ընկերներին։
«Ֆուտբոլի լեգենդը կամաց-կամաց տանուլ է տալիս քաղցկեղի դեմ պայքարը։ Նրա վիճակը նորից վատացել է», - գրել է Խալիդը Twitter-ում։