Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը
Քաղաքականություն

Ի՞նչ են գրում ադրբեջանցիները Ստեփանակերտի ցույցի մասին. ադրբեջանագետի վերլուծությունը

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան ալիքում գրել է․

«Ի՞նչ են գրում ադրբեջանցիները Ստեփանակերտի ցույցի մասին։

Մանրամասն ուսումասիրել եմ ադրբեջանական տեղեկատվական տիրույթում և սոցցանցերում ընթացող քննարկումները Ստեփանակերտի հանրահավաքի վերաբերյալ:

Ներկայացնում եմ դրանցից ամենաուշագրավները: Մի օգտատեր քննարկում է առաջարկել հետևյալ թեմայով.

«Ունե՞նք մենք արդյոք հայեցակարգ, թե ինչ ենք անելու Ղարաբաղի հայերի հետ: Ըստ Ալիևի՝ նրանք կստանան նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի քաղաքացիները: Եթե ես լինեի ՀՀ քաղաքացի ու իմանայի, որ կարող եմ ստանալ նույն «իրավունքները» ինչ ունեն Ադրբեջանի քաղաքացիները իմ գլխի մազերը բիզ–բիզ կկանգնեին այդ մտքից անգամ: Ես մտածում եմ, որ պետք է նրանց մշակութային ինքնավարության տալ, կամ նույնիսկ չխանգարել, որ ՄԱԿ–ը կամ ԵԱՀԿ–ն գրասենյակներ բացեն այնտեղ, որ հայերն իրենց ապահով զգան: Ես հասկանում եմ, որ շատերիս ավելի հարմար է «Ղարաբաղն առանց հայերի» կոնցեպտը:

Չկան նրանք, չի լինի խնդիր, բայց էթնիկ զտումներն աշխարհը չի հասկանա...»: Կարճ ասած՝ նա ընդունում է, որ Ադրբեջանը բռնապետական երկիր է, որտեղ քաղաքացիները չունեն իրավունքներ: Ավելին, ադրբեջանցիների մեծ մասն ուզում է հայերից ազատվել, բայց առաջարկում է ավելի «բարի» լինել, որպեսզի միջազգային հանրության աչքին գազան չերևան: Ավելորդ է ասել, թե նման առաջարկն իսկ որքան հայհոյանքի է արժանացել մյուս ադրբեջանցիների կողմից:

Կայքերից մեկում էլ մի այսպիսի վերնագրով հրապարակում էր հայտնվել. «Ռուբեն Վարդանյանը պատերազմ է հայտարարում Բաքվին»: Մեջբերեմ ամենահետաքրքիր հատվածները. «Ալիևի այն հայտարարությունը, որ Բաքուն ճնշումների ներքո որևէ կերպ իր դիրքորոշումը չի փոխի, նախևառաջ հասցեագրված էր Մոսկվային:

Այս ցույցով ուղերձ էին հղում նաև Եվրոպային, որ «Ղարաբաղը չի ուզում լինել Բաքվի հետ»: Ուստի Վարդանյանն ամեն ինչ արել էր մասշտաբային ցույց ապահովելու համար: Բաքվի համար այս իրավիճակում ամենավտանգավորն այն է, որ բոլորը՝ Հայաստանը, ՌԴ–ն, Արևմուտքը միակամ են այս հարցում՝ Բաքվի դեմ: Դրանով է պայմանավորված Վարդանյանի ինքնավստահ պահվածքը»:

Ադրբեջանական ներքին լսարանին ուղղված մամուլը հարկադրված է արձանագրել, որ միջանցքի փակումը բուռն արձագանքի է արժանացել միջազգային հանրության կողմից: Ուստի, երբ Ալիևը հոխորտում էր իր վերջին ելույթում, որ ինքը չի փոխի որևէ բան, ով էլ որ զանգահարի, դա նշանակում է իր վրա մեծ ճնշումներ կան, որոնցից նա փորձում է պաշտպանվել: Այս ֆոնին պատահական չէ, որ Ալիևը նոր թափ տվեց «Արևմտյան Ադրբեջանի» թեմային: Ամբողջ ադրբեջանական քարոզչադաշտը գրում է, որ «Ալիևը վերադարձնում է Զանգեզուրը»: Սա և՛ ներքին լսարանին է ուղղված՝ հերթական հայատյացության չափաբաժնով, և՛ մեզ՝ որ ընկնենք վախերի մեջ:

Պատմությունը բազմիցս է ապացուցել, որ Սյունիքի թիկունքը պահողը Արցախն է: Արցախի տարածքների կորուստը անչափ խոցելի է դարձրել Սյունիքը, Գեղարքունիքը, Վայոց Ձորը: Դա գալիս է ևս մեկ անգամ փաստելու, որ զիջումները միայն մեծացնում են Ալիևի ախորժակը, իսկ չզիջելու համար պետք է ամենօրյա մակարդակով աշխատել՝ բոլոր ճակատներով՝ ռազմական, դիվանագիտական, տեղեկատվական, հոգեբանական և այլն: Ցավոք, մեզ հրամցնում են կեղծ ու անիմաստ օրակարգեր, քանի որ որոշում կայացնողները չունեն լուծումներ և անկարող են, ուստի գերադասում են զուգահեռ կեղծ իրականություն ստեղծել հանրության համար, մինչդեռ ժամանակը արագ է վազում, իսկ մեզ ինչպես հարկն է մեր գալիք փորձություններին չեն պատրաստում:

Մնում է անել դա անձնական և խմբային մակարդակներով, որպեսզի հարցականի տակ չդնենք հայոց պետականությունը»: