Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Հասարակություն

Մարդասիրական ճգնաժամ և երեխաների իրավունքների խախտում. ՀՀ կրթական ոլորտի առաջատար կազամկերպությունները բաց նամակով դիմել են ՄԱԿ-ին

Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը երկկողմ ուղղությամբ արգելափակել է Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով 120.000 մարդ հայտնվել է մեկուսացման մեջ։ Արցախ Հանրապետություն չեն մատակարարվում սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության իրեր։

Շրջափակման պատճառով խախտվում են Արցախի ժողովրդի միջազգայնորեն երաշխավորված հիմնարար իրավունքները։ Լրջորեն վտանգված են մարդկանց կյանքը և անվտանգությունը, նրանք զրկված են ազատ տեղաշարժի, պատշաճ բուժօգնություն ստանալու և այլ իրավունքներից, չի իրականացվում տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ շտապօգնության մեքենաների տեղաշարժ, արգելափակված է կենսական անհրաժեշտության ապրանքների մատակարարումը։ Այս իրավիճակի տևական շարունակականությունը արդեն իսկ անխուսափելիորեն հանգեցրել է հումանիտար ճգնաժամի, որի հետևանքը մարդկային նոր կորուստներն են, նոր պատերազմն ու տարածաշրջանում լարվածության աճը։

Ադրբեջանական կողմն այս և պարբերաբար իրականացվող այլ գործողություններով կոպտորեն խախտում է իր իսկ կողմից վավերացված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որով սահմանվում է նաև յուրաքանչյուր անհատի կրթություն ստանալու իրավունքը։ Փաստացի, պարբերաբար խաթարվում է 30.000 երեխայի կրթության իրավունքը, որը երաշխավորված է նաև ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով։ Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի արգելափակման արդյունքում մի շարք հայաստանյան և միջազգային կրթական կազմակերպություններ չեն կարողանում պատշաճ ձևով կատարել իրենց աշխատանքները։ Վերջիններիս բազմաթիվ աշխատակիցներ կա՛մ չեն կարողանում վերադառնալ իրենց համայնքներ, կա՛մ գտնվում են շրջափակման մեջ՝ հենց Արցախում։

Ընդ որում, Արցախն ամբողջական շրջափակման մեջ է. չկա որևէ տեսակի հաղորդակցություն՝ ցամաքային կամ օդային:

Այս ամենի հետ միասին, պետք է հաշվի առնել նաև, որ ճանապարհն արգելափակելուն զուգահեռ, Ադրբեջանը ձեռնարկում է այնպիսի քայլեր, որոնք ուղղված են լրացուցիչ զրկանքներ պատճառելուն և 120,000-ից ավելի մարդկանց բնականոն կյանքը անհնարին դարձնելուն: Խոսքը վերաբերում է ձմռան ամիսներին պարբերաբար գազի մատակարարումն Արցախ դիտավորությամբ դադարեցնելուն, որի պատճառով տասնյակ հազարավոր երեխաներ մի քանի օր բացարձակ զրկվել էին ջեռուցումից, տաք ջրից, անհրաժեշտ սննդամթերքից, ինչպես նաև դադարեցվել էր բոլոր կրթական հաստատությունների աշխատանքը: Ադրբեջանական կողմը չի խորշում կիրառել իր ունեցած ողջ գործիքակազմը՝ սահմանային գյուղերի դպրոցների դասընթացները խափանելուց մինչև քաղաքացիների կյանքը վտանգող գործողություններ։ Մանկապարտեզներում, դպրոցներում և համալսարաններում դասերի հաճախակի ընդհատումները խոչընդոտում են միջազգայնորեն երաշխավորված որակյալ կրթության ու անվտանգ կրթական միջավայրի ապահովումը։

Ներքոստորագրյալ կազմակերպությունները խստորեն դատապարտում են Ադրբեջանի իշխանությունների հակամարդասիրական և անմարդկային այս տևական քաղաքականությունը, որն ունի էթնիկ խտրականության հիմքեր՝ ազգությամբ հայերի նկատմամբ (Արմենոֆոբիա) և խախտում է ՄԱԿ-ի Կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիան։

Շրջափակման ամեն հաջորդ օրն էլ ավելի է բարդացնում իրավիճակն արցախահայության համար և ևս մեկ քայլով խորացնում մարդասիրական աղետը։ Միջազգային կազմակերպությունները և օտարերկրյա դիվանագիտական առաքելությունները պետք է գործեն առավել ակտիվ՝ իրենց միջազգային պատասխանատվությանը համապատասխան, և կանխեն խտրական վերաբերմունքը։ Այլևս ակնհայտ է, որ միայն միանշանակ և հասցեական քննադատությունը, պատասխանատվության միջոցներն ու գործողությունները կարող են երաշխավորել Արցախում բնակվող 30,000 երեխաների կյանքն ու անվտանգությունը, նրանց կրթության իրավունքը։ Անպատժելիությունը միայն խրախուսում է իրավունքների առավել կոպիտ ոտնահարումներն ու հանցանքները խաղաղ բնակչության նկատմամբ: Քաղաքակիրթ աշխարհը չպետք է հանդուրժի մարդու հիմնարար իրավունքների նմանօրինակ խախտումները։

Այս համատեքստում կրթության և գիտության ոլորտի մի շարք կազմակերպությունների կողմից ձևավորված խումբը, պարբերաբար բախվելով Արցախի հայ աշակերտների կրթության շարունակականության պահպանման և հասանելիության ապահովման դեմ ադրբեջանական գործողություններին, միջազգային կառույցներից ու օտարերկրյա դիվանագիտական առաքելություններից պահանջում է իրենց մանդատի շրջանակներում վերականգնել Արցախի երեխաների կրթության իրավունքը, ապահովել անվտանգ կրթական միջավայր և կանխել խտրական վերաբերմունքը։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է հրատապ կերպով վերականգնել Արցախը Հայաստանին կապող ցամաքային միակ ճանապարհով անվտանգ հաղորդակցությունը, որ գործել է մինչև 2022թ. դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից ճանապարհի արգելափակումը: Որպես լրացուցիչ միջոց՝ անհրաժեշտ է ապահովել օդային մարդասիրական հաղորդակցություն այն դեպքերի համար, երբ այդ ճանապարհի օգտագործումն անհրաժեշտ է հրատապ մարդասիրական նպատակներով:

Այս պահանջների կյանքի կոչման համար պատրաստ ենք աջակցել և մեր ունեցած փորձով կիսվել կարճաժամկետ և երկարաժամկետ գործողությունների ծրագրի մշակման համար։

Հարգանքով՝

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամ

«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

«Այբ» կրթական հիմնադրամ

Հայ Կրթական Հիմնարկություն

Հայ բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ)

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» ՓԲԸ

««ռեԱրմենիա» համագործակցության հարթակ»

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղ

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST)

«Ես» կրթական հիմնադրամ

«Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիա ՀԿ

«Հայաստանի տեխնոլոգիական ապագա» նախաձեռնություն

Արդյունավետ Կառավարություն Հիմնադրամ