Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը
Քաղաքականություն

44-օրյա պատերազմից հետո ԵՄ-Ադրբեջան համագործակցության հիմնական միտումները էներգետիկ ոլորտում և դրանց ազդեցությունը Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» գործընթացում

Հոդվածաշարի այս մասում «ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացնում է էներգետիկ ոլորտում ԵՄ-Ադրբեջան համագործակցության հիմնական միտումները 44-օրյա պատերազմից հետո և դրանց ազդեցությունը ԵՄ միջնորդական ջանքերի վրա Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» գործընթացում։

Ինչպես և կանխատեսելի էր, վերջին տարիներին Ադրբեջանի ազդեցությունը հատկապես մեծացավ այն երկրներում, որոնք հանդիսանում են ադրբեջանական էներգակիրների անմիջական կամ հեռանկարային շահառուներ։

• Ուշագրավ է, որ ադրբեջանական գազի և նավթի հիմնական շահառուն՝ Իտալիան, վերջիններից էր, որ վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, այն էլ 44-օրյա պատերազմից հետո միայն՝ 2020թ․ դետեմբերին։

• Կասպյան էներգակիրների մատակարարումը Եվրոպային՝ շրջանցելով Ռուսաստանը, ԱՄՆ-ում միշտ վայելել է ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների աջակցությունը, և այդ նախագիծը Վաշինգտոնի համար ռազմավարական կարևորություն ունի։

• Հարավային Կովկասում ինչպես հավաքական Արևմուտքի, այնպես էլ զուտ ԵՄ-ի շահերը խարսխվում են երեք հիմնական նպատակների վրա՝

1. ապահովել կասպյան էներգակիրների անվտանգ տեղափոխումը դեպի Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը,

2. Հարավային Կովկասում ձևավորել այնպիսի աշխարհաքաղաքական միջավայր, որը տարածաշրջանից աստիճանաբար դուրս կմղի Ռուսաստանի ռազմական, տնտեսական և քաղաքական ազդեցությունը,

3. խոչընդոտել Հարավային Կովկասում Իրան-ՌԴ ռազմաքաղաքական առանցքի ձևավորումը և Իրանի դերակատարության մեծացումը։

Ադրբեջանի նկատմամբ ԵՄ լոյալ մոտեցումը օրինաչափ է, եթե հաշվի առնենք վերջինիս տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը։ Եթե միայն 2022թ․ առաջին կիսամյակի ընթացքում ԵՄ-ն միայն Ադրբեջանից ներմուծված գազի համար վճարել է շուրջ 5 մլրդ եվրո, ապա, օրինակ՝ Հայաստանի հետ ԵՄ ամբողջ ապրանքաշրջանառությունը նույն ժամանակահատվածում չի հատել 1 մլրդ դոլարի սահմանը։ Պատահական չէ, որ 2022թ․ սեպտեմբերին Ադրբեջանի հերթական ագրեսիայից հետո Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը շտապեց հայտարարել, որ ԵՄ-ն չի դիտարկում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, այդ թվում՝ գազային գործարքի չեղարկումը կամ սառեցումը։
Պետք է նկատի ունենալ, որ Արցախի հարցի այնպիսի կարգավորումը, որը հիմքեր կստեղծի ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության ժամկետի երկարացման համար, չի բխում Արևմուտքի շահերից։ Բրյուսելի համար խիստ անցանկալի է նաև հակամարտության վերսկսումը այնպիսի մասշտաբներով, որը կարող է սպառնալիք ստեղծել Ադրբեջանից դեպի ԵՄ անցնող էներգետիկ ենթակառուցվածքների համար։

Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները՝ կարող ենք եզրակացնել, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում ԵՄ միջնորդական ջանքերը չեն կարող անտեսել տարածաշրջանում ԵՄ տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը։ Ամեն կերպ ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու ցանկությունը և Ադրբեջանի հետ վերջին տարիներին մեծացող էներգետիկ համագործակցությունը ԵՄ-ին դարձնում են այս բանակցությունների շահագրգիռ մասնակից։ Որքան մեծանան ԵՄ ակնկալիքներն Ադրբեջանից էներգակիրների մատակարարման հարցում, այնքան միջնորդության նժարը թեքվելու է դեպի ադրբեջանական շահերի տիրույթ։

Նաև այս է պատճառը, որ Բաքուն, մերժելով, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունը, փորձելով չեզոքացնել համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը, հոժարությամբ համաձայնում է Բրյուսելի միջնորդությանը, քանի որ միջնորդի նկատմամբ ունի ազդեցության որոշակի լծակներ՝ ամեն օր դեպի ԵՄ մատակարարվող էներգակիրների տեսքով։ Հաշվի առնելով վերոհիշյալը՝ անհասկանալի է, թե ինչու է Հայաստանի իշխանությունը երկար ժամանակ նախապատվությունը տալիս Ադրբեջանի հետ բանակցությունների հենց բրյուսելյան հարթակին․ ընդ որում այս միտումը հատկապես նկատելի է ուկրաինական ճգնաժամից հետո, երբ ՌԴ-ԵՄ հարաբերությունները գտնվում են աննախադեպ լարվածության փուլում։

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ