Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարներին հատուկ մատանիներ է նվիրել, այդ թվում՝ Փաշինյանին
Երեկ Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի մասնակիցներին մատանիներ են նվիրել։ Այս մասին գրում է Ria.ru-ն:
Մատանու վրա եղել է ԱՊՀ-ի խորհրդանիշը, ինչպես նաև ամանորյա շնորհավորանքներ և «Ռուսաստան» ու «2023» գրություններ: Մատանիները պատրաստվել են հատուկ գագաթնաժողովի համար:
Նշվում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ելույթի ժամանակ կրել է այդ մատանին: