ԵՄ-ն փետրվարից 77,000 տոննա բեռ է ուղարկել Ուկրաինա. Ֆոն դեր Լեյեն
Եվրամիությունը 2022 թվականի փետրվարից ավելի քան 77 հազար տոննա մարդասիրական բեռ է ուղարկել Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հավելել է, որ Ուկրաինան ԵՄ–ի հետ ավելի է ուժեղանում։
Գերմանիայի իշխանությունն իր հերթին այսօր հավանություն է տվել 2022 թվականին Կիևին 2,24 միլիարդ եվրոյի զենքի մատակարարման ծրագրին։