«Զանգեզուրի միջանցքի» կառուցման խոչընդոտումը վնասում է հենց Հայաստանին. Բայրամով
«Զանգեզուրի միջանցքի» կառուցմանը խոչընդոտումը է հենց Հայաստանը, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով՝ 30 տարվա հակամարտությունը ոչ մեկին օգուտ չի տվել, այդ թվում՝ հենց Հայաստանին։
«Հայաստանը պետք է պրագմատիկ քայլեր ձեռնարկի սեփական զարգացմանը հասնելու համար»,- ասել է Բայրամովը։
Մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» կնքման հարցը՝ Բայրամովը միանգամայն բնական է համարել, որ երկու կողմերն էլ ներկայացնում են իրենց առաջարկները։
«Դրանք պետք է քննարկվեն։ Կարևոր է հետևել առաջարկներին, այլ ոչ թե դա անել ցուցադրական: Վերջերս Հայաստանը ներկայացրել է իր առաջարկները, սակայն հաջորդ օրը հրաժարվել է մասնակցել համատեղ հանդիպմանը։ Ոչ մի իշխանություն երբեք չի ակնկալում իր բոլոր առաջարկների անվերապահ ընդունումը։ Ադրբեջանը մշտապես տեսնում է ինչ-որ ամպագոռգոռ հայտարարություններ Հայաստանից, սակայն ոչ մի իրական քայլ»,- ասել է Բայրամովը։