ԵՄ-ում նշել են, որ Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններն անհնար են
Եվրոպան չի կարող նորմալ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, որը պատերազմ սանձազերծեց Ուկրաինայում, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոքը ռումինական Digi24 հրատարակությանը տված հարցազրույցում։
«Մենք պետք է հստակ հասկանանք, որ այս Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ չեն կարող լինել։ Ինչպես շատ ռուսներ, մենք էլ ցանկանում ենք ունենալ խաղաղ և ժողովրդավարական Ռուսաստան, որը վտանգ չի ներկայացնում իր հարևանների համար: Այժմ մենք ապրում ենք այլ իրականությունում»,- ասել է Բերբոքը։
Նրա կարծիքով՝ Եվրամիությունը պետք է ուժեղացնի իր անվտանգության համակարգը և շարունակի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ մինչև պատերազմի ավարտը։ Բուրբոքը նշել է, որ Ուկրաինան պաշտպանում է ոչ միայն իրեն, այլև Եվրոպայի ազատությունը, ուստի ԵՄ-ն կողքին կլինի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ տրամադրելով ռազմական, հումանիտար և ֆինանսական օգնություն։