Ինչու է գնդապետ Մալոյանը հայտնվել Քննչական կոմիտեի տեսադաշտում. «Հրապարակ»Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինի
Բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում. «Հրապարակ»13 հազարով այս տարի քիչ են եղել. «Հրապարակ»Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ»Մակունցը հրաժարվել է. «Հրապարակ»Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»ԱՆ փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը
Լեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել МиГ-29 կործանիչներըՀայաստանի չեմպիոնը պայմանագիր է կնքել բրազիլացի դարպասապահի հետ«Ամենազզվելին վարչախմբին արդարացնող «ինտելեկտուալներն» են»․ ՎարդանյանԳնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվել էՌԴ-ն Վրաստանին կոչ է արել ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքելՊիկֆայայի Սուրբ Աստվածածին վանքում կվերսկսվեն կիրակնօրյա Սուրբ պատարագներըՀալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-նՌուսաստանը առաջարկում է Հարավային Կովկասի շուրջ բանակցությունները տեղափոխել Ժնևից այլ հարթակՈւռեկիում 3 տարեկան երեխա է խեղդվել ծովումԳագիկ Բեգլարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակԴամասկոսում պայթյուն է տեղի ունեցել, զոհերի թիվը հասել է վեցիԷդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել էՎենեսուելայում փրկել են երկրաշարժերից հետո փլատակների տակ ութ օր անցկացրած տղամարդունԿայացել է Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի տարեկան համաժողովըՎայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումըՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է համագործակցությունըԱրմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը կհրապարակվի վաղըԱՄՆ-ն և Օմանը փորձում են համոզել Իրանին հրաժարվել Հորմուզի նեղուցում սահմանվող վճարներիցԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակըԵԱՏՄ-ում առաջարկվել է ստեղծել միասնական տվյալների բազա արդյունաբերության համարԵԱՏՄ–Չինաստան. համագործակցության զարգացման նոր հեռանկարներՊաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերըԱլեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, իրավիճակը նոր է, չգիտեի, որ ԱԺ խոսնակ չի դառնալու (տեսանյութ)«Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերըՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Արուսյակ ՄանավազյանինՍևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԲաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն ԱդրբեջանինՏավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերումՔննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքըՃիշտ համարեցի, որ պաշտոնավարման ավարտին գամ և Ձեզ շնորհակալություն հայտնեմ․ Սիմոնյանը՝ Խաչատուրյանին«Ճաղատը դեղ ունենա, գլխին կքսի»․ կոռեկտ չէ ընդդիմությանը խորհուրդ տալ տեսախցիկի առաջ․ Շարմազանով (տեսանյութ)Դատարանը դատախազության միջնորդությունը բավարարել է և Գագիկ Խաչատրյանի որդիներին կալանավորելու որոշում կայացրելՔաղաքացիներից օրենքով չնախատեսված գանձված գումարները կվերադարձվեն. կառավարությունը նոր կարգ է սահմանելԵս մոնետիզացված էջ չունեմ, բայց եթե ունենայի էլ, վատ չէր լինի, եկամուտ չունեմ էդտեղից (տեսանյութ)Բրազիլիայի նախագահը վերահաստատել է պատրաստակամությունը՝ խորացնելու երկխոսությունը Հայաստանի հետՍա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյանը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունների մասինԵրևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլըՌուսաստանի և Ուկրաինայի համատեղ կորուստները պատերազմում գերազանցեցին 2 միլիոնը
Հասարակություն

Գլխավոր դատախազը «նկատողություն» է նշանակել Դատախազության տարածքային ստորաբաժանման ղեկավարի նկատմամբ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 23-ի հրամանով՝ ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանման ղեկավարի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

Տույժի նշանակմանը նախորդած կարգապահական վարույթի շրջանակում հաստատվել է, որ Դատախազության տարածքային ստորաբաժանման ղեկավարը N քրեական գործը հարուցելուց հետո, քննիչի կողմից շուրջ 5 ամիս որևէ քննչական և վարութային գործողություններ չկատարելու պայմաններում, գործուն միջոցներ չի ձեռնարկել դատախազական հսկողությունը պատշաճ իրականացնելու համար, այդ կապակցությամբ որևէ դատախազական ակտ չի կայացրել:

Արդյունքում, քրեական գործով (վարույթով) նախաքննություն չի կատարվել, ողջամիտ ժամկետում չեն ձեռնարկվել օրենքով նախատեսված անհրաժեշտ բոլոր միջոցները՝ գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման, ինչպես նաև նախաքննությունը ողջամիտ ժամկետում ավարտելու համար։

Բացի այդ, Դատախազության տարածքային ստորաբաժանման ղեկավարը, իրավական հիմքերի բացակայության պայմաններում, առանց որոշում կայացնելու, ստանձնել է նույն քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և որոշում կայացրել նախաքննության ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը բավարարելու մասին:

Իր և մեկ այլ քրեական գործով տուժողների և մեղադրյալի (ամբաստանյալի) միջև հեռավոր ազգակցական կապի առկայությամբ պայմանավորված՝ դատարանում իրեն բացարկ ներկայացված լինելու պայմաններում, դատախազն ինքնաբացարկ չի հայտնել, և, մինչև վերոնշյալ հիմնավորմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ վարույթից հեռացվելը, շարունակել է քրեական գործով իրականացնել մեղադրողի պարտականությունները՝ կասկածի տակ դնելով գործի արդարացի քննության սկզբունքի պահպանումը:

Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ընդգծվել է, որ դատախազի անկողմնակալության վերաբերյալ «անաչառ դիտորդի» մոտ կարող է կասկած առաջանալ ոչ թե գործով տուժողների և մեղադրյալի հետ դատախազի ունեցած հեռավոր ազգակցական կապի, այլ այդ պայմաններում վերոնշյալ քրեական գործով թույլ տրված խախտումների և ձգձգումների առկայության պատճառով. կասկած է առաջացնում նշված հանգամանքների՝ խախտումներ, ձգձգումներ, ազգակցական կապ, համակցությունը, այլ ոչ թե ինքնին ազգակցական կապը: