Պաշտոնյաները պետք է հավատարիմ լինեն ժողովրդին և աշխատեն խելոք. Կիմ Չեն Ըն
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ պետական պաշտոնյաները պետք է հավատարիմ լինեն ժողովրդին, ապրեն և աշխատեն խելոք տղաների պես, գրում է Rodong Sinmun թերթը։
Պաշտոնյաները պետք է անսահման հավատարիմ լինեն ժողովրդի պահանջներին և ձայնին, ապրեն և աշխատեն իրական գործ անող տղաների պես՝ միշտ նվիրված ժողովրդին, ասել է Կիմ Չեն Ընը։
Ավելի վաղ Yonhap լրատվական գործակալությունը, հղում անելով հյուսիսկորեական լրատվամիջոցներին, հայտնել էր, որ Կիմ Չեն Ընը Կորեայի Աշխատավորական կուսակցության լիագումար նիստի ժամանակ նպատակներ է դրել ուժեղացնել երկրի պաշտպանական ներուժը 2023 թվականին։