ՄԱԿ-ը հայտնում է՝ աշխարհում սովի մակարդակը նվազել է, սակայն վտանգները պահպանվում ենՍպիտակ տունը դժգոհ է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար նշանակելու կապակցությամբԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ ՌովերսինՎահան Կոստանյանը Կանադայի Սենատում քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնումըՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԾառուկյանն ու իրանցին առերեսվեցին, ցուցմունքների մեծ մասը սուտ էր, դա ցույց ենք տվել. պաշտպան (տեսանյութ)Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկԼարված մթնոլորտ՝ ՔԿ-ի դիմաց, ոստիկանները չեն կարողանում տեղ ազատել, որ Ծառուկյանին ՔԿ-ից տանեն (տեսանյութ)Հայտնի են Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքը ներկայացնող պատգամավորներըՌուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններիցԱղոթում ենք Հայաստանի և Ամենայն հայոց կաթողիկոսի համար․ մետրոպոլիտ ԱնտոնիոսՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումներըԳարիկ Սարգսյանը լքում է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը, վերցնում է պատգամավորական մանդատը
Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտե
Ժամանակն է հեռանալու. նա կnրծանում է ֆուտբոլը. Տեբասը՝ Ինֆանտինոյի մասին1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայումԹրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելըԿարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմումՉկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել․ Բագրատ արք. ԳալստանյանԿենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին էՀրաձիգ Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալըԿատարը, Եգիպտոսը, Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին առաջարկել են 10-օրյա հրադադարՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՉինացի զինվորները Հարավչինական ծովում բախվել են ֆիլիպինցի զինվորների հետ. կա վիրավորԸմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք առաջնությանըԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻսրայելը Գազայի հատվածը կիսում է երկու մասիԿողբում 48-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ 2 վիրավոր կաՆարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը հետաձգվեցՀրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոնԿտրուկ վատացել է Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունըՀաղթանակի ճանապարհը տրվում է տառապանքով․ Բագրատ ՍրբազանՌԴ-ի համար խնդիրը ոչ թե Հայաստան-Ադրբեջան գործընթացն է, այլ այդ գործընթացներից դուրս մնալու վտանգըԱրթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ. դատարանը վարույթ է ընդունելԻրավական կամայականությունը՝ որպես ինքնադատաստանի ինստիտուցիոնալացման նախադրյալ. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն«Սա այն դեպքերից է, երբ կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին». ՀովասափյանԻրանի կողմից Հորդանանում հրթիռային հարվածների հետևանքով զոհվել և վիրավորվել են ամերիկացի զինծառայողներԱնահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերՈւկրաինայի ԶՈւ-ի hարվածները Wildberries-ի պահեստներին կարող են ռшզմական հանցագործnւթյnւն լինել. ՄԱԿՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ 62 տոկոսով ավելի 2025-ի 1-ին կիսամյակից. Ռոմանոս ՊետրոսյանԱնկախ աուդիտ՝ «Վեոլիա Ջուր»-ի ջրամատակարարման և սպասարկման որակը գնահատելու համար Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվՄի քանի օրից կինոն սկսվելու է. Արթուր ԴանիելյանՀայհիդրոմետը զգուշացնում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասինՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվել«Կորպուս Գաստրոբար»-ում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք, մեկ արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Ովքեր են «Ուժեղ Հայաստան» դաշինքից ինքնաբացարկ հայտնել
Մշակույթ

«ԴասԱ» և «Իմ սիմֆոնիկը» ծրագրերը նպաստում են դասական երաժշտության տարածմանը պատանիների և երիտասարդների շրջանում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2022 թվականին իրականացրել է «Իմ սիմֆոնիկը» և «ԴասԱ» կրթամշակութային ծրագրերը:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ օրերս նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և ուսանողների մասնակցությամբ ամփոփվել է «Իմ սիմֆոնիկը» ծրագիրը, որն անցկացվել է Երևանի 9 բուհի ավելի քան 2200 ուսանողի շրջանում։

Ծրագրի նպատակն է ուսանողներին ներգրավել դասական երաժշտության աշխարհ, ուսումնասիրել նրանց գիտելիքները դասական արվեստի վերաբերյալ, բացահայտել ցանկություններն ու ակնկալիքները բարձր արվեստի հետ շփվելիս։

«Իմ սիմֆոնիկի» շրջանակում բուհերի ուսանողները հանդիպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացուցիչների հետ, տեղեկություններ ստացել դասական երաժշտությանն առնչվող տարբեր թեմաների վերաբերյալ, ներկա եղել համերգների։ Ծրագիրն ուներ նաև հետազոտական բաղադրիչ. ուսանողների շրջանում անցկացվել են սոցիոլոգիական հարցումներ, որոնց արդյունքները կօգնեն նվագախմբին կատարելագործելու աշխատանքներն ինչպես բովանդակային, այնպես էլ տեխնիկական տեսանկյունից։

Ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվել են հարցումների արդյունքները։ 9 բուհի 727 ուսանողի շրջանում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ ամենաարվեստասեր ուսանողները Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում են. ամենաշատն այս բուհի ուսանողներն են այցելում դասական համերգների։ Երկրորդ տեղում է Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը, երրորդում՝ Հայ-ռուսական համալսարանը։

Հետաքրքիր են համերգների այցելության դրդապատճառները. պարզվել է, որ ուսանողների 63 տոկոսը բարձր է գնահատում կենդանի երաժշտության մթնոլորտը։ Հայ ո՞ր կոմպոզիտորներին են ամենից շատ ճանաչում ուսանողները. հարցվածների 62 տոկոսը ճանաչում է Արամ Խաչատրյանին, մոտ 40 տոկոսը՝ Առնո Բաբաջանյանին։ Ստեղծագործություններից ամենաշատ ճանաչելիություն ունի «Սուսերով պարը»՝ Արամ

Խաչատրյանի «Գայանե» բալետից, այնուհետև՝ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը, Բաբաջանյանի «Էլեգիան»։ Թեև երիտասարդությունն այսօր մեծ ներգրավվածություն ունի սոցիալական ցանցերում, սակայն հետաքրքիր է, որ ըստ հարցումների՝ ուսանողները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասին առաջին անգամ տեղեկացել են հեռուստատեսությունից։

Սերգեյ Սմբատյանը երիտասարդների հետ հանդիպմանը նշել է, որ «Իմ սիմֆոնիկը» ծրագիրն անցկացվել է ուսանողների շրջանում, քանի որ վերջիններս հասարակության ամենաառաջադեմ ու ամենախստապահանջ հատվածն են: Նրանց հետ շփումներում նպատակ ունեին բացահայտելու 21-րդ դարում ակադեմիական արվեստից հանրության սպասելիքները, ցանկություններն ու հետաքրքրության շրջանակը, ինչպես նաև դասական երաժշտությունը, հայ կոմպոզիտորների ժառանգությունը երիտասարդների օգնությամբ ավելի հասանելի դարձնելու լայն զանգվածներին։

2022 թվականին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից շարունակվել է 2018 թվականից իրականացվող «ԴասԱ» կրթական ծրագիրը։ Այստեղ թիրախային խումբը դպրոցների աշակերտներն են։ Ընթացիկ տարում «ԴասԱ»-ին մասնակցել է շուրջ 14 հազար աշակերտ։ Սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներն ու աշխատակիցները տարվա ընթացքում այցելել են Երևանի 30 և 5 մարզի 6 դպրոց՝ հատուկ մշակված ծրագրով երաժշտական դասեր անցկացնելով կրթօջախներում։