2023 թվականը որոշիչ է լինելու Ռուսաստանի հետ հակամարտությունում․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր պաշտոնական կայքում տեղադրված տեսաուղերձում հայտնել է, որ գալիք տարին որոշիչ է լինելու Ռուսաստանի հետ հակամարտությունում։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
«Մենք շարունակում ենք պաշտպանական և անվտանգության ուժերի պատրաստումը մինչև հաջորդ տարի: Սա պետք է լինի վճռորոշ տարի: Մենք հասկանում ենք, թե ինչ ռիսկեր կան ձմռանը, մենք հասկանում ենք, թե ինչ պետք է անենք գարնանը։ Դա նշանակում է, որ մենք հասկանում ենք, թե ինչ արդյունք է տալիս ամբողջ պաշտպանությունը»,- շեշտել է նա։
Բացի այդ, Ուկրաինայի ղեկավարը մատնանշել է Ուկրաինայի զինված ուժերի համար լարված իրավիճակն Արտեմովսկի և Կրեմեննայա շրջաններում։