Դավաճանները չեն ներվի. Իբրահիմ Ռաիսի
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ԱՄՆ-ին և արևմտյան երկրներին մեղադրել է Իրանում հակակառավարական ցույցեր հրահրելու մեջ՝ ասեկոսեներ և ապատեղեկատվություն տարածելով։ Իրանի նախագահը նման հայտարարություն է արել 1980-1988 թվականների Իրանա-իրաքյան պատերազմի վետերանների հետ հանդիպմանը։
«Իսլամական հեղափոխության թշնամիները կեղծիքներ տարածելով չեն կարողանա հասնել իրենց նպատակներին և պառակտել Իրանի ժողովրդին։ Երիտասարդները մեր երեխաներն են, և բոլոր նրանց, ովքեր խաբվել են, կվերցվեն հայրենիքի գիրկը, բայց դավաճաններին ողորմություն չի լինի»,- ասել է Ռաիսին։
Նրա խոսքով, սեպտեմբերի կեսերին Իրանում բռնկված անկարգությունների կազմակերպման մեջ ներգրավված են եղել կեղծավորներn ու հակահեղափոխականները, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր ընդդիմանում էին Իսլամական Հանրապետությանը։