Պարտության դեպքում Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի. Իտալիայի պաշտպանության նախարարություն
Եթե Ռուսաստանին պատերազմում պարտություն սպառնա, նա կարող է գնալ մարտավարական միջուկային զենքի կիրառման, կարծում է Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոզետոն, գրում է Il Fatto Quotidiano-ն։
«Մարտավարական միջուկային զենքի օգտագործումը ծրագրված է Ռուսաստանի կողմից: Մեզ համար դա աներևակայելի է, բայց Մոսկվայի համար դա հավանական է։ Պոտենցիալ վտանգը գոյություն ունի, թեև շատ քիչ հավանական է դա»,- ասել է Կրոզետոն՝ միաժամանակ վստահեցնելով, որ Իտալիան կշարունակի աջակցել Ուկրաինային, այդ թվում՝ ռազմական օգնություն ցուցաբերելով։