Ռուսաստանի համար Ուկրաինա անունով պետական միավոր չկա. Սոլովյով
Ռուսաստանի համար Ուկրաինա անունով պետական միավոր չկա, ասել է Վլադիմիր Սոլովյովը «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի եթերում։
«Մեզ համար Ուկրաինայի սահմաններ չկան, մեզ համար այդ պետական սուբյեկտն ընդհանրապես գոյություն չունի։ Ուստի սա մեր խնդիրն է, և մենք պետք է դրա մասին հայտարարենք։ Մենք պետք է ֆիզիկապես հասնենք 1989 թվականի սահմաններին, և պետք է պահանջենք վերականգնել Ռուսաստանի ազդեցության գոտիները 1989 թվականի պայմաններով»,- ասել է Սոլովյովը։
Նրա խոսքով` Միջինասիական հանրապետությունների հետ հնարավոր կլինի համաձայնության գալ՝ նրանց հետ պետք է «Խաղաղության պայմանագիր» կնքել,- ասել է Սոլովյովը։