Տան դուռը կոտրելով ներխուժել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Եղեգնաձորի թեկնածուի տուն․ լրագրողԱյս պահին խուզարկում են Գյումրու ՀՅԴ գրասենյակը և մեր ընկերների բնակարանները․ Իշխան Սաղաթելյան
Գյումրեցի 18-ամյա լրագրողին ԱԱԾ-ն ձերբակակել է․ ընտանիքի անդամները շոկի մեջ են
Ուկրաինան զանգվածային գրոհ է սկսել Ղրիմի ուղղությամբ. կան զոհեր և վիրավորներԻնչ է ասել Գևորգ Պապոյանը ջերմոցատերերին՝ ըստ նախարարությանԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի հայտարարագրերի հետքերով. «Ժողովուրդ»
Ստորագրվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը (տեսանյութ)
«Հեզբոլլահը» հրաժարվում է զինաթափվել՝ չնայած Իսրայելի և Լիբանանի միջև կնքված համաձայնագրինՎարակիչ օրինակ. այս տեմպերով, էլ ի՞նչ պետք է սպասել. «Փաստ» Սահմանադրության մեջ ինչքան հոդված կա, խախտել ենԻնչպես կարող են օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված ինքնակամ կառույցները օրինականացվել. նախագիծՄտածել են՝ գլուխները կպրծացնեն, բայց սխալվել են.. «Հրապարակ»
Իսրայելը և Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ. ԱՄՆ Պետդեպարտամենտ
Փաշինյանի նախընտրական խոստումների մեջ նոր տարածքների հանձնումն է. «Հրապարակ»
Գեղարքունիքի գյուղերից մեկում ուսուցչուհին ծեծել է 10-ամյա աշակերտներին, ասեղով ծակել մատները, քաշել մազերը, ձգել ականջները
Կփակվեն արդյոք դպրոցները մարզերում. «Ժողովուրդ»
50-ից ավելի հասցեներում խուզարկություններ՝ նյութապես շահագրգռելու և փողերի լվացման գործով
Իրանը հարվածել է ամերիկյան ականակիրինՆիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ». «Փաստ»
«Մեր ձևով» ՀԿ-ի աշխատակիցների բնակարաններում խուզարկություններ են
«Ախորժակով ուտելու բեմադրությունը. ինչ է կատարվում կադրից դուրս». «Ժողովուրդ»Ջերմոցատերերը նախարարի կաբինետում «բունտ» են արել. «Հրապարակ»Բովանդակությունը, կոնկրետությունը, հնարավորությունն՝ ընդդեմ... աղմուկի և սպառնալիքների. «Փաստ» Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են անում. «Հրապարակ»ԿԸՀ-ում Փաշինյանի ստվերը. Հովակիմյանը խուսափեց իրավական գնահատականից. «Ժողովուրդ»Մարդիկ անելանելի վիճակում են, իսկ իշխանությունները թքած ունեն. «Փաստ»Հայաստան ընտրության ժամանող ՀՀ քաղաքացիներին սպառնում են վարժական հավաքներով. «Փաստ»
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է. Ռուբիո
ՌԴ-ում հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինվի ադրբեջանականով․ Տիտով Վաշինգտոնում ընթանում է Լիբանան-Իսրայել բանակցությունների երկրորդ փուլը Շոշափելի առաջընթաց չի գրանցվել․ Արաղչին՝ ԱՄՆ-ի հետ շփումների մասին Հայաստանի սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը կազմել է 4.2%. Վիճակագրական կոմիտե Հինգշաբթի կհայտարարեմ Ռեալի առաջին աղմկոտ տրանսֆերի մասին․ Պերեսի ինտրիգային խոստումը Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից ԱԺ նախագահը 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան է շնորհել ՀՐԱՏԱՊ․ Զգուշացում՝ ներքաղաքական վտանգավոր զարգացումների մասինՇղթայական ավտովթար՝ Երևանում․ Օրբելի տանող թունելի սկզբնամասում բախվել են 4 մեքենա․ կա վիրավոր Արամե Մինասյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնեցին Մարուպեին կամային հաղթանակ տանել. ArmsportՆԱՏՕ-ի պատվիրակության այցը Կիև սկսվել է զոհված ուկրաինացի զինվորների հիշատակի հարգանքի տուրքով
Արթուր Դավթյանի մայրը «լայքում է» Լևոն Քոչարյանին (լուսանկար)
Սպերցյանի հայրը մեկնաբանել է Սաուդյան Արաբիա տեղափոխվելու մասին լուրերը Մեր զինված ուժերը հարվածներ են հասցնում ինքնապաշտպանության կարգով. Աբաս Արաղչի Ռուսաստանից զբոսաշրջիկների թվի կրճատումից Հայաստանի կորուստները կարող են հասնել 1,5 միլիարդ դոլարի Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հալանդը որոշում է կայացրել Ռեալ հնարավոր տեղափոխության վերաբերյալ Լռեց մի ամբողջ դարաշրջանի ձայնը․ կյանքից հեռացել է Փոբի Բրայսոնը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է արցախահայության ներկայացուցիչներին Ավարտվել է ԱԺ ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունը. տպագրվել է ավելի քան 47 մլն քվեաթերթիկ Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում գազը կթանկանա 3-4 անգամ. Շոյգու
Մշակույթ

Մշակույթի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար Ռուզան Սարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ մեդալով

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուզան Սարյանին:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նախարարը ողջունել է Ռուզան Սարյանին և գոհունակությամբ նշել, որ անչափ կարևորում է Սարյանի տուն-թանգարանի գործունեությունը. «Սարյանի տուն-թանգարանը վերափոխված այն մշակութային հաստատություններից է, որտեղ տեսանելի են այն տարրերը, որոնք կցանկանայինք տեսնել նաև մյուս թանգարաններում: Բազմիցս առիթ եմ ունեցել լինելու այս թանգարանում, որն ունի տպավորիչ միջավայր և հետաքրքիր մոտեցումներ: Անշուշտ, այս ամենը Ձեր և թանգարանի անձնակազմի անխոնջ աշխատանքի արդյունքն է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեր նվիրված աշխատանքի և կարևոր գործունեության համար»:

Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը և Ռուզան Սարյանն անդրադարձել են թանգարանում առկա իրավիճակին, ընթացող աշխատանքներին, առաջիկայում նախատեսվող ծրագրերին և միջոցառումներին: Կողմերը քննարկել են նաև առկա խնդիրները և նախանշել դրանց լուծման հնարավոր ուղիները:

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը շնորհակալություն է հայտնել նախարարին թանգարանի գործունեության բարելավմանն ուղղված արդյունավետ քննարկման համար: Տնօրենը նախարարին է ներկայացրել թանգարանի հրատարակած Ե. Չարենցի 125-ամյակին նվիրված «Չարենց-Սարյան» խորագրով պատկերագիրքը:

Նախարար ժաննա Անդրեասյանի հրամանով՝ մշակույթի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, երկարամյա և անբասիր աշխատանքային գործունեության համար և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հիմնադրման 55-ամյա հոբելյանի կապակցությամբ «Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուզան Սարյանը պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով:

«Կրկին շնորհակալություն Ձեր աշխատանքի և ոլորտում ունեցած անգնահատելի ավանդի համար»,- հանձնելով պարգևը՝ նշել է նախարարը:

Ռուզան Սարյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և հավելել, որ պատրաստ է մշտապես իր գիտելիքներով և կարողություններով ծառայել Հայաստանի Հանրապետությանը: