Հայ ժողովրդի ամենամեծ թշնամիները «Մեր ժամանակների հերոս»-ի պարգև են հանձնում հանրությանն անհայտ կոշկագործների, կաշվեգործների, բազուկի թթու և այլ ապրանքներ արտադրողների, որոնց թվում չկա ոչ մի զինվոր, կամավոր կամ զինվորի կյանքը փրկած բժիշկ
ՀՀ պետական, հասարակական գործիչ, ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը գրել է.
«2022 թվականի հունվարի 28-ին լրացել էր Հայկական Բանակի կազմավորման 30-ամյակը։ Քանի որ Իլհամ Ալիևը արգելել էր իր ենթակա հարբեցող ծաղրածուին նշելու հայրենիքը պաշտպանող բոլոր ժամանակների հերոսների տոնը, նա, պաշտպանության նախարար կոչվածը, կեղծ հիվանդ ձևացան և հայտարարեցին, որ տոնական միջոցառումը հետաձգվում է։
Տարվա ընթացքում այն այդպես էլ տեղի չունեցավ։ Դրա փոխարեն, «խաղաղություն» բարբաջելով, հրահրվեց նոր պատերազմ, որին զոհ դարձան երբեմնի մեր հաղթական բանակի 240-ից ավելի զինծառայողներ։
Այս բոլոր ժամանակների հայ ժողովրդի ամենամեծ թշնամիները «Մեր ժամանակների հերոս»-ի անհասկանալի պարգևներ են հանձնում հանրությանն անհայտ կոշկագործների, կաշվեգործների, բազուկի թթու և շոկոլադ, զարդեր և այլ ապրանքներ արտադրող «հերոսների», որոնց թվում չկա ոչ մի զինվոր, կամավորական, զինվորի կյանքը փրկած բժիշկ...»: