Ուկրաինայում օդային տագնապ է հնչել
Ամբողջ Ուկրաինայում, այդ թվում՝ Կիևի մարզում, օդային տագնապ է հայտարարվել։ Դա երևում է երկրի թվային զարգացման նախարարության առցանց քարտեզի տվյալներից։
Ավելի վաղ տագնապ է հայտարարվել Ուկրաինայի վեց շրջաններում՝ Նիկոլաևի, Օդեսայի, Սումիի, Պոլտավայի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերում։
Մինչ այս Strana.ua-ի ուկրաինական հրատարակությունը հայտնել էր, որ Ուկրաինայի Դնեպր քաղաքում պայթյունների և օդային ռմբակոծության ձայներ են լսվել։