Հայաստանն ու Ադրբեջանն են որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը. Լավրով
Հայաստանն ու Ադրբեջանն են որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը, «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ռուսաստանը, որը դաշնակցային հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, հնարավոր աջակցությունն է ցուցաբերում այս գործընթացին՝ այն ձևով և ծավալով, որով հետաքրքրված են մեր հայ և ադրբեջանցի ընկերները», - ասել է ՌԴ արտգործնախարարը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ՌԴ-ն հույս ունի՞, որ Երևանն ու Բաքուն առաջիկա ամիսներին խաղաղության պայմանագիր կստորագրեն և արդյո՞ք դրանում նշված կլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: