Ուկրաինայի խաղաղության նախաձեռնությունների հետևում ոչինչ չկա. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովի գաղափարը ԱՄՆ-ի հերթական PR հնարքն է, որը ցանկանում է Կիևը ներկայացնել որպես խաղարարարության քայլ:
«Մենք նման խելահեղ գաղափարը համարում ենք Վաշինգտոնի հերթական PR ակցիան, որը վերջին շրջանում փորձում է Կիևի ռեժիմը ներկայացնել խաղաղարարի կերպարանքով։ Նրանք տառապողներ էին, նրանք լիբերալ դեմոկրատիան էին, նրանք պայքարողներ էին Եվրոպայի ազատության համար, հիմա նրանք խաղաղարարներ են»,- ասաց դիվանագետը։
Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ Ուկրաինայի խաղաղության նախաձեռնությունների հետևում ոչինչ չկա։ Նա նշել է, որ խաղաղության գագաթնաժողով անցկացնելու առաջարկը կեղծարարությունը լեգիտիմացնելու հերթական փորձն է, որին որևէ կոնկրետ գործողություն չի հետևի։