NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Տնտեսություն

Հայաստանը գնում է ապրանքային շուկաների դիվերսիֆիկացման ճանապարհով. էկոնոմիկայի փոխնախարար

NEWSPRESS.am-ը զրուցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանի հետ, որը ներկայացնում ենք ստորև՝ ամբողջությամբ.

-Պարոն Արզումանյան, ինչպես եք գնահատում այս տարվա կտրվածով հայկական արտադրանքի արտահանման վիճակը, արդյո՞ք ռուս-ուկրաինական հակամարտությունը և Ռուսաստանի Դաշնության նկատմամբ սահմանված արևմտյան պատժամիջոցները բացասաբար են ազդել արտահանման ցուցանիշների վրա, ինչ միջոցառումներ են իրականացվում արտահանման հետագա աճի խթանման համար։

-Պետք է նշեմ, որ Հայաստանը լինելով փոքր բաց տնտեսություն ունեցող երկիր, արտահանման մեծացմամբ լուծում է փոքր շուկայի խնդիրը։ Այդ պատճառով ՀՀ տնտեսության կայուն աճի ապահովման համար մենք պետք է հասնենք մինչև 60% արտահանում (ապրանքներ/ծառայություններ)/ՀՆԱ հարաբերակցության, որը նաև հանդիսանում է ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագրի բաղադիչներից մեկը։ Կառավարությունը սահմանել է այդ ցուցանիշը և արտահանման խթանման քաղաքականությունը, նաև ելնելով այդ սահմանված թիրախից պետք է այնպես իրագործվի, որ մոտենա սահմանված նշաձողին։

Ինչ վերաբերում է այս տարվա արտաքին առևտրաշրջանառության ծավալներին, ապա կարող է գրանցվել անկախ Հայաստանի արտահանման ամենամեծ ցուցանիշը։ Այս տարվա առաջին 11 ամիսների կտրվածքով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտաքին առևտրաշրջանառության ծավալն աճել է 67․8 տոկոսով և հասել է 12մլրդ 489 մլն դոլարի։ Ընդ որում, այս ժամանակահատվածում արտահանումն աճել է 75,2 տոկոսով՝ կազմելով 4 մլրդ 749 մլն դոլար, իսկ ներմուծումը 63․6 տոկոսով՝ 7 մլրդ 739 մլն դոլար։ Այս տարվա մարտ ամսին մտավախություն կար, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանված արևմտյան պատժամիջոցները կարող են բացասական ազդեցություն ունենալ մեր արտահանման ցուցանիշների վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի թիվ 1 առևտրային գործընկերը, սակայն մինչ այս պահը այդ մտավախությունները իրականություն չեն դարձել և նախորդ տարվա 10 ամիսների համեմատ ունենք Ռուսաստանի Դաշնություն արտահանման 2․5 անգամվա աճ, իսկ բացարձակ թվով արտահանումը հատել է 1,7 մլրդ դոլարի շեմը։ Բնականաբար այս պարագայում, Ռուսաստանի չափաբաժինը մեր արտահանման կառուցվածքում ևս մեծացել է և հասել է 41․4 տոկոսի։

Սակայն մյուս կողմից չպետք է մոռանանք այլընտրանքային շուկաների մասին, քանի որ դիվերսիֆիկացված շուկաների առկայությունը հնարավորություն է ընձեռում խուսափել այս կամ այն շուկայում ցնցումների պարագայում կորուստներից։ Այս առումով հայկական արտադրանքի արտահանման աշխարհագրությունը դիվերսիֆիկացման կարիք ունի։ Մասնավորապես, Հայաստանից արտահանման աճը ավելի ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու համար անհրաժեշտ է մշակել մոտակա 5 տարվա արտահանման խթանման ռազմավարությունը, որի ուղղությամբ այս պահին աշխատանքներ են իրականացվում։

-Իսկ որո՞նք են արտահանման ոլորտի խնդիրները և արտահանման ռազմավարությունը ինչպես պետք է այդ խնդիրները լուծի։

Ներկայումս պետության գերխնդիրն է ապահովել արտահանմանը միտված բիզնեսների՝ այլ շուկաներ մուտքի համար բարենպաստ պայմանների ստեղծումը, որը միանշանակ կբազմապատկի արտահանման ներուժն և միաժամանակ կնպաստի երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը։

Հայկական ապրանքների արտահանման խնդիրներից է այն, որ դիվերսիֆիկացված չէ ապրանքային շուկաների առումով, քանի որ, ըստ առանձին երկրների արտահանման բարձր կենտրոնացում ունի։ 2022 թվականի առաջին 10 ամիսներին հայկական արտադրանքի արտահանման հիմնական ուղղություններն են եղել Ռուսաստանի Դաշնությունը՝ 41․4 տոկոս, ԵՄ երկրները 16․2 տոկոս, Արաբական Միացյալ Էմիությունները՝ 10․1 տոկոս, Չինաստանը՝ 7․1 տոկոս, Շվեյցարիան՝ 5․1 տոկոս և Իրաքը 4,7 տոկոս։ Ընդհանուր առմամբ այս 5 ուղղություններն ապահովում են Հայաստանից արտահանվող արտադրանքի 84․6 տոկոսը։ Բավականին ցածր է ընդհանուր արտահանման մեջ Հայաստանի անմիջական հարևանների՝ Վրաստանի և Իրանի ցուցանիշները՝ 3․2 և 2․2 տոկոս։ Հարկ է նշել, որ Հայաստանի ԵԱՏՄ մուտքից հետո արտահանումը անդամ երկրների շուկաներ, հատկապես Ռուսաստանի Դաշնություն էապես ավելացել, իսկ ԵՄ երկրներ՝ նվազել է։

Այս առումով, ռազմավարության մշակման ժամանակ այնպիսի գործողությունների ծրագիր պետք է մշակվի, որը հնարավորություն կընձեռի պատասխանել մի քանի հարցերի, մասնավորապես՝ նոր շուկաներ մուտքի առաջնահերթությունը և դիվերսիֆիկացումը, արտահանման նպաստավոր միջավայրի ստեղծումը և ապրանքների մրցունակության բարձրացումը, ենթակառուցվածքների զարգացումը և լոգիստիկ հասանելիության ապահովումը, ազգային արտահանման խթանման կարողությունների զարգացումը, ինչպես նաև արտահանման խթանման և դրսի շուկաներ մուտք գործելու սխեմաները։ Արտահանման տեսանկյունից ՀՀ տնտեսության կարևոր գրավականներից են լինելու նաև կրթության և գիտության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, ադամանդագործության և ոսկերչության, ֆինանսական և առողջապահության, հանքագործական արտադրանքի, թեթև արդյունաբերության և մի շարք այլ ոլորտների զարգացումը։ Հաստատված արտահանման ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրերը Հայաստանին հնարավորություն է ընձեռելու զարգացնելու իր արտահանման կարողությունները և օգտագործելու տարածաշրջանային, մայրցամաքային և համաշխարհային շուկաների ներուժը, հումքը տեղափոխելով բարձր ավելացված արժեքով արտահանումներ՝ ներառյալ ապրանքները և ծառայությունները, մեծացնելու ոչ ավանդական արտահանման տեսակարար կշիռը և հասնելու արտահանման դիվերսիվիկացմանը դեպի բարձր տեխնոլոգիաներ և արդյունավետ արտադրություններ, ինչպես նաև մեղմելու Հայաստանի՝ դեպի ծով ելք չունենալու և անբարենպաստ տարածաշրջանային երթուղիների պարագայում արտահանման խնդիրների լուծումը։