ՔՊ նիստը երկար է տևել. այն վարել է Նիկոլ Փաշինյանը
Հունվարի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, Նիկոլ Փաշինյանը:
Ամփոփվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Կենտրոնի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի ընտրությունները, որոնց արդյունքում խորհրդի նախագահ էր ընտրվել Սամվել Եղիազարյանը։
Քննարկվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կազմակերպությունների խորհուրդների և նախաձեռնողի նիստերի կազմակերպման հետ կապված և այլ ընթացիկ հարցեր։
NEWSPRESS.am-ի տեղեկություններով` նիստը տևել է բավական երկար` մի քանի ժամ: