Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը
Քաղաքականություն

Պետք է ուղղակի հասկանալ, որ Արցախի անկումից հետո մենք Հայաստան չենք կոչվելու․ Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբը հրապարակել է քաղաքագետ Վահե Հովհաննիսյանի «Ղարաբաղի ընկերներ» նոր միջազգային շարժում վերտառությամբ։

Հոդվածն ամբողջությամբ ստորև․

«Արցախում վիճակը կրիտիկական է։ Մոտավորապես՝ 1453թ. մայիսի Կոնստանդնուպոլիսը՝ բարբարոսների կողմից շրջափակված։ Արցախի անկումն ունենալու է նույն քաղաքակրթական հետևանքը։ Սա պետք է կարողանալ ներկայացնել միջազգային հանրությանը։

Նոր շարժում. «Ղարաբաղի ընկերներ»

Սկսել է պետք նոր Արցախյան շարժում, որն իր էությամբ պետք է լինի քաղաքակրթական, բազմազգ, մուլտիկոնֆեսիոնալ։ Պայմանական «Ղարաբաղի ընկերներ» անվանումով (Ղարաբաղ, որպեսզի աշխարհի բոլոր անկյուններում հասկանալի լինի)։ Պետք է կազմակերպել աղմուկ հանող բոլոր տեսակի միջոցառումները՝ աշխարհով մեկ, պետք է մտնել միջազգային մեդիա, պետք է կոնսոլիդացնել տարբեր ազգերի և կրոնների առաջադեմ մարդկանց ։

Աշխարհի բոլոր հնարավոր անկյուններում, լսարաններում և միջավայրերում պետք է աղմուկ բարձրացվի։ Միջազգային ցանցային արշավ։ Ինչ հնարավոր է՝ պետք է անել, ով ինչ կարող է՝ պետք է անի։

Ո՞վ կարող է սկսել «Ղարաբաղի ընկերներ» միջազգային նոր բազմազգ շարժումը.

ՀՀ իշխանությունները. չեն արել, չեն անելու Արցախի ներկա և նախկին նախագահների ձևաչափը. չեն արել, չեն անելու Վեհափառը, եկեղեցին. միանգամայն հնարավոր է, բայց բավարար չէ։ Միջազգային ճանաչում ունեցող հայ արտիստները, մարզիկները և այլն. միանգամայն հնարավոր է, բայց կազմակերպող է պետք, առանց դրա չի ստացվի։ Ոմանք առանձին «կրակոցներ» անում են, բայց հատուկենտ գրվածքները կորում են օրվա հոսքի մեջ. միասնական, մտածված, հետևողական ծրագիր է պետք։

Կազմակերպել է պետք։

Ռուբեն Վարդանյան. միանգամայն հնարավոր է, ամենահավանական աշխատող տարբերակներից է, պետք է ինտենսիվ, թիրախային աշխատել։ Օրինակ՝ Ավրորայի մրցանակակիրների միջոցով։ Դեկտեմբերի 22-ին հրապարակվել է մարդասիրության ոլորտի համաշխարհային առաջնորդների կոչը՝ Ավրորա նախաձեռնության անդամների և համաշխարհային մարդասիրական առաջնորդների ստորագրությամբ։

Շատ լավ ակցիա էր, բայց պետք է հետևողական շարունակել։ Գուցե հենց նրանք կարող են սկսել «Ղարաբաղի ընկերներ» համաշխարհային շարժումը։ Բացի այդ, Ռուբեն Վարդանյանը պիտի անուն առ անուն կապվի աշխարհի ազդեցիկ հայերի հետ՝ բացատրելով այս պահին գործելու, քայլ անելու կարևորությունը, պիտի հրապարակայնորեն ֆիքսի, թե ով ինչ կարևոր քայլ է արել (կամ հրաժարվել է). ամեն օր մենք պիտի լսենք կարևոր արձագանքներ։

Կոտրել տեղեկատվական շրջափակումը. ստեղծել պայմանական «SOS Ղարաբաղ» անունով տեղեկատվական հարթակ, որը կդառնա հիմնական աղբյուր միջազգային հանրության համար։ Մշտական կոնտակտի մեջ կլինի բոլոր հասանելի լրատվական ռեսուրսների հետ, կդառնա կապող օղակ՝ օգնել ցանկացող կազմակերպությունների/անհատների միջև։

24-ժամյա ռեժիմով կներկայացնի շրջափակված Արցախի վիճակը, կդառնա «Ղարաբաղի ընկերներ» շարժման հիմնական տեղեկատվական ռեսուրսը։

Ռուսահայ էլիտա. ցավալի լռություն է։ Այսօր մենք նույնիսկ ռուսահայ էլիտային չենք կարողանում արթնացնել։ Արցախի բլոկադան ռուսական միջավայրում պետք է նույնականացվի Լենինգրադի բլոկադայի հետ՝ որպես պաշտոնական Մոսկվայի և անձամբ Պուտինի համար ցավոտ և արժեհամակարգային հարց։
Սփյուռքում թափ առնող ակցիաները շատ գնահատելի են։ Դրանք կդառնան ազդեցիկ և արդյունք տվող, եթե ունենան միասնական բանաձևեր։ «Ղարաբաղի ընկերներ» շարժումը կարող է դառնալ այդպիսին։

Արցախում մեծածավալ ծրագրեր իրականացնող բարեգործական, կրթական խոշոր կազմակերպությունները՝ ՀԲԸՄ, COAF, Թումո և այլք, պիտի փորձեն հնարավորինս համակարգված աշխատեն՝ չսահմանափակվելով պարզապես կոչերով, այլ՝ գործի դնելով իրենց բոլոր միջազգային կապերը, գործընկերներին, իրենց կշիռը։

Քըրք Քըրքորյանի ժառանգության բաշխումը համակարգող կոմիտեն ևս, հաշվի առնելով Արցախի հարցի այսօրվա սրությունը, կարող է սկսել քննարկել Արցախի հումանիտար խնդիրների ուղղությամբ ծրագիր իրականացնելու կարևորությունը։ Սա կարևոր ազդակ կլինի մյուս բոլոր հայ մեծահարուստների և բարեգործների համար։

Բազմաթիվ հայազգի մասնագետներ, այդ թվում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այսօր աշխատում են միջազգային կառույցներում, և կարող են գործել՝ այդ կառույցներում համապատասխան տրամադրություններ ձևավորելու ուղղությամբ։
Բուհեր և ստեղծագործական համայնքներ։

Մի´ նայեք ՔՊ-ական ռեկտորներին և կառավարությունից թույլտվություններին։ Աշխատեք արտերկրի ձեր կոլեգաների հետ։ Վաղը ուշ է լինելու։ Մի´ աշխատեք ձևական, աշխատեք համառ ու արդյունքներ գրանցեք։ Հայաստանի Ամերիկյան, Ֆրանսիական, Սլավոնական համալսարաններն աշխարհում ունեն իրենց գործընկերային ցանցը, պարտավոր են ներկայացնել իրավիճակն ու կոչ անել՝ միանալ հումանիտար արշավին։ Բուհերի թե´ ուսանողները, թե´ դասախոսները կարող են բանակցել ադմինիստրացիայի հետ՝ սկսելու համար այդ պրոցեսը։ Նամակներ գրեք, միասնական ակցիաներ կազմակերպեք։

Կյանքում լինում են պահեր, երբ պետք է անես քայլը՝ առանց հաջորդները լավ պատկերացնելու։ Ժամանակը քիչ է, պետք է սկսել աշխատել։ Մարդիկ, ովքեր Արցախի անունով են կայացել ու հիմա քաշվել են մի կողմ՝ ասես այս ամենն իրենց չի վերաբերում. նրանց հետո կանդրադառնանք։ Հիմա պետք է ուղղակի հասկանալ, որ Արցախի անկումից հետո մենք Հայաստան չենք կոչվելու։ Սա լինելու է «Կորմաստան»՝ պատվազուրկ, աննպատակ, նյութապաշտ մի միջավայր»: