Թուրքիայում ուզում են պարզել, թե արդյոք Նոյի տապանը եղել է Արարատի վրա
Ստամբուլի տեխնիկական համալսարանի գիտնականները մեկ ամսվա ընթացքում խոստանում են հրապարակել Արարատ լեռան գտածոների ուսումնասիրության արդյունքները և գիտական պատասխան տալ, արդյոք դրանք Հին կտակարանում նկարագրված Նոյի տապանի բեկորներն են: Այդ մասին հայտնել է TRT հեռուստաալիքը։
Հեռուստաընկերության տվյալներով՝ երկու ամիս շարունակ հողի շուրջ 30 նմուշների և ապարների բեկորների ուսումնասիրման աշխատանքներ են իրականացվում համալսարանի լաբորատորիայում: Դրանցով զբաղվում են երկրաֆիզիկայի, երկրագիտության, քիմիայի և կենսաբանության մասնագետները։