Գեղարքունիքի մարզում վթարի է ենթարկվել է «Մեգա Թրեյդ» ընկերության տնօրենը
Գեղարքունիքի մարզում այսօր՝ հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 10։30-ի սահմաններում 33-ամյա Անդրանիկ Ս-ն իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդ Անդրանիկ Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» ԲԿ։
Վարորդ Անդրանիկ Ս-ն աշխատում է «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։