Որքան ժամանակ Արցախում մնան մարդիկ` խաղացողների ծրագիրը չի գործի. այդ խաղում Ադրբեջանը գործիք է, խաղացող չէ, իսկ գործիքն օգտագործում են ու զոհաբերում
Որքան հասկանում եմ` քաղաքակիրթ Արևմուտքին պետք է, որ առանց արյան Արցախը հայերից մաքրել, ավելորդ անգամ իրենց «խղճին» բեռ չվերցնելու համար։ Այս մասին գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը։
Նա նաև հավելել է. «Լաչինի միջանցքի փակելն իրենց «քաղաքակիրթ» ծրագիրն է ու դրա համար է համատարած լռություն տիրում։
«Մարդու իրավունքները» պաշտպանելով են աշխարհաքաղաքական խնդիրներ ցանկանում լուծել ու Հայաստանում էլ բազմաթիվ գործիքներ ունեն, այդ թվում աշխուժակ-վերլուծաբանների տեսքով։
Ինչ վերաբերվում է Արցախին, այդ ծրագիրը պետք է տապալվի։ Որքան ժամանակ այնտեղ մնան մարդիկ, այդ ծրագիրը չի գործի։ Հոգեբանական ամրությունն է հիմա որոշիչը։
Հիմա մրցախաղը հոգեբանական դաշտում է, ով ոգով ավելի հզոր է, նա էլ կհաղթի, իսկ Ադրբեջանը Մեծ Մրցախաղում գործիք է, խաղացող չի, իսկ նման խաղերում գործիքն օգտագործում են ու զոհաբերում»։