Արցախի շրջափակումը համաձայնեցված է Հայաստանի բռնապետիկ-վարչապետի հետ. Իշխանյան
Սկսվել է Թուրքիա-Հայաստան օդանավային բեռնափոխադրումները։ Պարզվում է, որ Հայաստանի օդային տարածքով ազատ թռչում են ադրբեջանական օդանավերը։ Եվ այս ամենը շուրջ մեկ ամիս շարունակվող Արցախի շրջափակման ֆոնին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Այս պարադոքսը չեն հասկանա ոչ արևմտյան, ոչ արևելյան, ոչ հյուսիսային, ոչ աֆրիկյան, ոչ էլ ադրբեջանա-թուրքական քաղաքակրթություններ կրողները։ Այսպիսի վերաբերմունքը հայրենակիցների նկատմամբ միայն արհամարհանք և զզվանք կառաջացնի հայ ժողովրդի հանդեպ։ Այո՛, ոչ միայն Հայաստանի իշխանության, այլև հայ ժողովրդի, քանի որ արդեն երրորդ տարին է հանդուրժում ենք դավաճանությունը։Եվ ի՞նչ, այս ամենից հետո հույսեր ունեք, թե այսպես կոչված, միջազգային հանրությունը մատը մատի՞ն է տալու Արցախի շրջափակումը վերացնելու համար։
Արդեն կարելի է համոզված ասել, որ Արցախի շրջափակումը համաձայնեցված է Հայաստանի բռնապետիկ-վարչապետի հետ։ Այսպիսով հայ ժողովրդի, արժանապատվություն ունեցող փոքր հատվածի հույսը մնում է Արցախի անկոտրում կամքի վրա»,- գրել է Իշխանյանը։