Զելենսկու գրասենյակը Վրաստանին առաջարկել է Սաակաշվիլիին փոխանցել Ուկրաինային
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Ուկրաինան պաշտոնապես առաջարկում է նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին տեղափոխել Ուկրաինա կամ որևէ երրորդ պետություն բուժման համար։
Այս մասին հայտնում է Վրաստանի հանրային հեռարձակման առաջին ալիքը։
Պոդոլյակը նշել է, որ, ի տարբերություն Ռուսաստանի, Ուկրաինան չի միջամտում այլ երկրների ինքնիշխան գործերին։
«Ես շատ եմ համակրում Միխայիլ Նիկոլաևիչին: Ես հարգում եմ նրան, որովհետև նա կարևոր գործիչ է: Մեր պաշտոնական դիրքորոշումն է Սահակաշվիլիին մեզ մոտ տեղափոխել բուժման համար։ Իսկ եթե չեք ցանկանում նրան ուղղակիորեն տեղափոխել Ուկրաինա, տեղափոխեք ցանկացած երրորդ եվրոպական երկիր, որտեղ դուք կարող եք տրամադրել այն բժշկական օգնությունը, որը, ցավոք, չի կարող տրամադրվել Վրաստանում», - ասել է Պոդոլյակը։