Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Հասարակություն

Ասուլիս՝ «յուրայիններով». ինչպե՞ս են ընտրել 50 ԶԼՄ, երբ շատերն անգամ տեղյակ չեն ասուլիսից

Հունվարի 10-ին` երեքշաբթի օրը, Նիկոլ Փաշինյանը որոշել է ասուլիս հրավիրել։ Այս ասուլիսն իբր նախորդներից տարբերվելու է նրանով, որ այս անգամ Փաշինյանը կհանդիպի լրագրողների հետ, ովքեր իրենց հարցերը նրան կուղղեն դեմ առ դեմ:

Իհարկե, լավ է, բայց խնդիրն այն է, թե արդյոք բոլոր լրագրողները կկարողանա՞ն մասնակցել. բանն այն է, որ ասուլիսի մասին չի հայտարարվել ո՛չ կառավարության, ո՛չ էլ վարչապետի պաշտոնական կայքում ու ոչ էլ նույնիսկ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում (իսկ կար ժամանակ, երբ պատեհ ու անպատեհ առիթներով Փաշինյանը մեկ տողով կոչեր էր անում ու լուրեր հայտնում):

Ասուլիսից ընդամենը 2 օր առաջ` կիրակի օրը ուշ երեկոյան, Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվական կայքը գրեց, թե՝ «եկող շաբաթ սպասվում է լրագրողների հետ հանդիպումով ասուլիս»։ Իսկ կոնկրետ ե՞րբ` կայքը չէր մանրամասնում...

Այս հրապարակումից 1-2 ժամ անց, պարզվեց, որ այլևս ոչ մի լրատվամիջոցի չեն գրանցում, քանի որ արդեն, իբր, 50 լրատվամիջոց են գրանցվել և «այլևս տեղ չկա...»:

Իհարկե, այստեղ հարց է առաջանում` այդ ո՞ր լրատվամիջոցներին են գրանցել:

NEWSPRESS.am-ի տեղեկություններով, անգամ կառավարության հավատարմագրված լրատվամիջոցներից շատերը տեղյակ չեն եղել ասուլիսի մասին, քանի որ նրանց պարզապես տեղյակ չեն պահել։

Թերևս կարելի է նաև կանխատեսել, թե գաղտագողի, սուսուփուս ու հատուկ ռեժիմով գրանցված ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին ինչ պատասխաններ կտա Փաշինյանը: Ակնհայտ է, որ պատասխանները լինելու են թերի, լղոզված և ոչինչ չասող։

Պարզ է, չէ՞, որ կառավարության «սիրասուն»  լրատվամիջոցների լրագրողները ճշտող ու ավելի հստակեցնող պատասխաններ չեն պահանջի, իսկ ընդդիմադիր ԶԼՄ֊ների լրագրողներին (եթե իհարկե նրանք այնտեղ կլինեն), թույլ չեն տա լրացուցիչ հարցեր տալ` կամ պատճառաբանելով, թե` յուրաքանչյուրին մեկ հարց ու մեկ պատասխան է հասնում, կամ ժամանակ չկա, դեռ կվերադառնանք ձեր հարցին, կամ էլ մեկ այլ պատճառ կգտնեն` սուր հարցերից խուսանավելու համար։

Այնպես որ, ասուլիսին չմասնակցող լրագրողները ոչինչ չեն կորցնի:

Կմնան միայն բազում չհնչած կամ անպատասխան հարցեր, որոնց խելամիտ արձագանքերը գուցե կարող էին հստակեցնել Հայաստանի ու Արցախի կարգավիճակը, լույս սփռել բազում մութ խնդիրների վրա, բացել միջազգային հանրության ականջներն ու աչքերը, աշխարհին ստիպել հաշվի նստել մեր երկրի հետ ու... 

Մի խոսքով՝ չեն հնչի շատ հարցեր ու չեն լինի կտրուկ որոշիչ պատասխաններ, բայց փոխարենը Փաշինյանը կմանիպուլացնի բոլորին՝ ցույց տալով, թե ամեն ինչ նորմալ է, ոչինչ չի թաքցնում հանրությունից ու․․․ չի վախենում լրագրողների հետ հանդիպումից...

Արմինե Մկրտումյան